«Ռեալի» նախագահի պաշտոնի համար կպայքարի երկու թեկնածու․ հայտնի է ընտրությունների օրը
Մադրիդի «Ռեալի» նախագահի արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 7-ին, հաղորդում է մամուլի ծառայությունը։
Ընտրությունները կանցկացվեն ակումբի բասկետբոլային սրահում տեղական ժամանակով 9։00-ից մինչև 20։00։
Նախագահի պաշտոնի համար կպայքարի երկու թեկնածու՝ ակումբի գործող նախագահ Ֆլորենտինո Պերեսը և իսպանացի գործարար Էնրիկե Ռիկելմեն: Քվեարկությանը կմասնակցեն «Ռեալի»՝ 18 տարին լրացած գրանցված երկրպագուները (սոսյոս)։
2006 թվականից հետո առաջին անգամ «Ռեալի» նախագահի պաշտոնին կհավակնի առնվազն երկու թեկնածու։
Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը 2009 թվականից է «Ռեալի» նախագահը, պաշտոնը զբաղեցրել է նաև 2000-2006 թթ․։ Անցած տարի իսպանացին վերընտրվել էր պաշտոնում։