ԶՈՒ նոր զինանշանը սկսել է կիրառվել նախքան օրենքի ուժի մեջ մտնելը

Լուրեր

10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր ցուցադրեց ՀՀ ԶՈՒ-ի նոր զինանշանը։  «2001 թվականին հաստատված և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նախկին զինանշանում առկա էին մի շարք զինանշանագիտական, ձևաբանական, գաղափարաբանական թերություններ։ Ուստի՝ բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է նաև զինանշանի արդիականացման, սրբագրման գործընթացը»,- Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութին կից գրել էր Պապիկյանը։ 

Ըստ ՊՆ պաշտոնական կայքի՝ ՀՀ զինված ուժերի զինանշանը 2001 թվականի հունվարի 23-ին հաստատել է Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատարը: Նոր փոփոխությամբ՝ զինանշանը, դրա նկարագիրը և կանոնադրությունը արդեն հաստատվում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով։ 

Պաշտպանության նախարարությունն այս փոփոխությունն արել է «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի 15-րդ հոդվածում նոր կետ ավելացնելով։ «Պաշտպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածում (Հայաստանի Հանրապետության զինված ուժերը) ավելացվել է 3.1 կետը, որում ասվում է․

«Զինված ուժերն ունեն զինանշան, որի նկարագիրը և կանոնադրությունը հաստատվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: Զինված ուժերի զինծառայողների զինվորական համազգեստի և տարբերանշանների ձևերն ու նկարագրերը, զինվորական համազգեստի կրման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը»: Նույն փոփոխությամբ 15-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասության «զինվորական կառավարման այլ մարմիններից» բառերը փոխարինվել են «հրամանատարություններից» բառով։ 

«Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքն ընդունվել է 2026 թվականի մայիսի 11-ին, նախագահը ստորագրել է մայիսի 25-ին։ Այսինքն, օրենքն ուժի մեջ է մտել նախագահի ստորագրությունից հետո։  Մայիսի 23-ին Factor.am-ը գրել էր, որ Հանրապետության հրապարակում տեղադրվել են «Հանրապետության օր» գրությամբ ցուցապաստառներ, որոնց վրա պատկերված է նաև ՀՀ Զինված ուժերի զինանշանին նմանվող խորհրդանիշ։

Նախարարի այսօրվա ցուցադրած զինանշանից պարզվում է, որ Հանրապետության հրապարակում տեղադրված պաստառների վրա պատկերված է հենց  ՀՀ բանակի նոր զինանշանը։

 

Ստացվում է՝ ՀՀ ԶՈՒ նոր զինանշանը կիրառվել է նախքան այդ մասին օրենքի պաշտոնական ուժի մեջ մտնելը։ 

Factor.am-ն այս մասին պաշտապնությական գերտեսչությունից մեկնաբանություն խնդրեց։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց, որ զինանշանի փոփոխության գործընթացն անցել է սահմանված ընթացակարգերով:

«Հանրապետության հրապարակում մայիսի 28-ի զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները, բնական է, մեկնարկել են ավելի շուտ, այդ թվում՝ միջոցառման բրենդինգը»,- ասաց նա:

Անի Թամրազյան