4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել միջազգային մրցաշարի եզրափակիչ
4 հայ բռնցքամարտիկ դուրս են եկել Բաթումում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարի կանանց պայքարի եզրափակիչ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
54 կգ քաշային կարգի եզրափակիչը հայկական է լինելու։ Լուսյա Ավետիսյանն ու Լուիզա Գրիգորյանը հաղթել են իրենց բոլոր մրցակիցներին և ոսկե մեդալը կվիճարկեն միմյանց հետ։
48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը կիսաեզրափակիչում վստահ հաղթանակ է տարել Վրաստանը ներկայացնող մարզուհու նկատմամբ և եզրափակիչում կմրցի մեկ այլ վրացի մարզիկի` Պիկրա Բենդելյանիի հետ։
75 կգ Լիլիթ Միքայելյանը եզրափակիչում ուժերը կչափի Բելառուսը ներկայացնող Մարիա Պիլպենկայի հետ։