Վարդան Ղուկասյանի որդին 3 ամսով կալանավորվել է. խափանման միջոց տնային կալանքը խստացվել է

Լուրեր

14.07.2026 | 14:05
«Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար». փաստաբանն ահազանգում է, ԿԽՄԿ-ն տեսակցելու հնարավորություն չունի
14.07.2026 | 13:56
Հորմուզի նեղուցով անցնելիս նավը հրթիռային հարձակման է ենթարկվել
14.07.2026 | 13:47
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
14.07.2026 | 13:36
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
14.07.2026 | 13:28
Բրազիլիայի նախագահը հավաքականի ֆուտբոլիստներին քննադատել է հայրենիք չվերադառնալու համար
14.07.2026 | 13:20
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
14.07.2026 | 13:11
Էնդի Բերնեմը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդ
14.07.2026 | 13:03
Սևանում կմեկնարկի Seaside Startup Summit Armenia 2026-ը՝ ավելի քան 2000 մասնակցի ներգրավմամբ
14.07.2026 | 12:54
ՌԴ-ն հայտնել է Մոսկվայի մարզում ԱԹՍ-ներով խոշոր հարձակում կանխելու մասին
14.07.2026 | 12:47
Լրագրողի սկանդալային բացահայտումը․ UFC-ն ու Դանա Ուայթն իմացել են Քոնոր Մաքգրեգորի վնասվածքի մասին
14.07.2026 | 12:39
Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի
14.07.2026 | 12:30
Իրանը փրկել է օտարերկրյա բեռնանավի անձնակազմին Հորմուզի նեղուցում բախումից հետո
14.07.2026 | 12:21
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի նոր բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 12:15
12 ժամ ուշացում, սպասում օդանավակայանում․ «Աէրոֆլոտ»-ի Երևան-Մոսկվա չվերթի ուղևորները՝ անորոշության մեջ
14.07.2026 | 12:10
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի // Ջերմաստիճանը +39-ի կհասնի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կրկին կալանավորվել է, այս անգամ միանգամից երեք ամսով։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Ըստ ամենայնի, տեղեկություններ են ստացվել, որ Ղուկասյանը գործողություններ է նախաձեռնել, ինչն էլ խափանման միջոցի խստացմանը առիթ է հանդիսացել։ Կրտսեր Ղուկասյանի խափանման միջոց կալանքը մարտի 20-ին էր փոխվել տնային կալանքով։

Հիշեցնենք՝ Սպարտակ Ղուկասյանը մի քանի քրեական վարույթներով է անցնում։ Մասնավորապես, անցած տարվա սեպտեմբերին Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Այդ անձը Սպարտակ Ղուկասյանն էր, նրա նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց տնային կալանքը, որը հետագայում փոխվեց։ Արդեն նոյեմբերին Հակակոռուպցիոն դատարանում հոր՝ Վարդան Ղուկասյանի նիստից հետո դահլիճում հայհոյելու համար, Սպարտակ Ղուկասյանին նոր մեղադրանք առաջադրվեց՝ հաղորդակցման կամ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու հոդվածի հատկանիշներով։ Հենց այս մեղադրանքով էր նրա նկատմամբ կիրառվել խափանման միջոց կալանքը։ Փետրվարին նրան նոր մեղադրանք առաջադրվեց, ըստ որի կրտսեր Ղուկասյանը խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև՝ կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով։

Ռոզա Վարդանյան