ԵՄ-ն կանչել է Բրյուսելում ՌԴ դեսպանին՝ Կիևը լքելու վերաբերյալ դիվանագետներին ուղղված Մոսկվայի կոչից հետո

Լուրեր

25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Բոլորը

Եվրամիությունը կանչել է Բրյուսելում Ռուսաստանի այն բանից հետո, երբ Մոսկվան օտարերկրյա դիվանագետներին կոչ է արել լքել Կիևը՝ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա ևս մեկ խոշոր հարձակման սպառնալիքի ֆոնին։ Օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին սպառնալն «անընդունելի սրացում է», հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի մամուլի քարտուղարը, գրում է DPA գործակալությունը։

Նա ասել է, որ Ուկրաինայում ԵՄ դիվանագիտական ​​առաքելությունը կմնա Կիևում։

Ռուսաստանը մայիսի 25-ին սպառնացել էր Կիևի վրա ևս մեկ զանգվածային ռմբակոծություն սկսել՝ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի մայրաքաղաքի վրա իրականացված ամենամեծամասշտաբ հարձակումից մեկ օր անց։ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ կոչ էր արվում օտարերկրյա դիվանագետներին հնարավորինս շուտ լքել Կիևը՝ նշելով, որ ռուսական զինված ուժերը համակարգված կերպով կհարվածեն քաղաքում գտնվող ռազմական օբյեկտներին և «հրամանատարական կենտրոններին»։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ շաբաթավերջին Ռուսաստանը ռմբակոծել է Կիևի շրջանը 600 անօդաչու թռչող սարքերով և 90 հրթիռներով։ Վնասված վայրերի թվում են բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ, ջրամատակարարման կայան և թանգարաններ։

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են Կիևի տարածքում երկու մահվան դեպքի մասին, իսկ նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ վիրավորվել է 87 մարդ, այդ թվում՝ երեք անչափահաս։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է նոր «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռի օգտագործումը, որը հատկապես վախեցնող է իր ավերիչ ուժի ու Եվրոպայի մեծ մասում թիրախների հարվածելու ունակության պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի