«Սև ցուցակների» վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը․ Հանրայինից արձագանքել են հայտնիների՝ եթերում չլինելուն

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Factor TV-ն օրեր առաջ անդրադարձել էր այն հայտնիներին, որոնց Հանրային հեռուստաընկերության եթերում այլևս չենք տեսնում՝ Բաբկեն Չոբանյան, Լուսինե Թովմասյան, Խորեն Լևոնյան, Նազենի Հովհաննիսյան։

Factor TV-ն գրավոր հարցմամբ դիմել էր Հանրային հեռուստաընկերությանը՝ խնդրելով պարզաբանել՝ ինչ պատճառով են հանրային այս դեմքերը հեռացել հեռուստաընկերությունից, արդյոք այդ պատճառները մասնագիտական շրջանակներում են, թե ոչ, և ինչպես է Հ1-ի ղեկավարութունը մեկնաբանում հեռուստաընկերությունում «սև ցուցակի» գոյության վերաբերյալ պնդումները։

Հանրային հեռուստաընկերության Հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Լուսինե Թորոսյանը, ի պատասխան մեր հարցման, տեղեկացրել է, որ Բաբկեն Չոբանյանի չներգրավվելը պայմանավորված է եղել հաղորդման երկրորդ եթերաշրջանում այլ հաղորդավար ինտեգրելու խմբագրական որոշմամբ։

 

«Նշենք, որ նա ամբողջությամբ վարել է հաղորդման առաջին եթերաշրջանը։ Միաժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ Հանրային հեռուստաընկերությունում «սև ցուցակների» առկայության վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Հանրային հեռուստաընկերությունը տարբեր առիթներով և հրապարակային հարթակներում բազմիցս անդրադարձել է այդ հարցին»,- ասված է պատասխանում:

Ինչ վերաբերում է Նազենի Հովհաննիսյանին, ապա պատասխանում նշվում է, որ նրա հետ՝ որպես հաղորդավարի համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ դադարեցվել է դեռևս 2012 թվականին, իսկ որպես կինոյի կրկնօրինակման բաժնի աշխատակից՝ 2018 թվականին։

«Միաժամանակ նշենք, որ 2021 թվականին նա ներգրավված է եղել Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի շրջանակում՝ վարելով վարպետաց դաս, ինչպես նաև մասնակցել է «Առավոտ լուսո. Weekend» հաղորդմանը՝ որպես հյուր, ինչը ևս վկայում է վերոնշյալ պնդումների անհիմն լինելու մասին»,-մասնավորապես նշված է պատասխանում։

Հանրային հեռուստաընկերությունից հավաստիացրել են, որ բոլոր աշխատակիցների և գործընկերների նկատմամբ գործում են միևնույն աշխատանքային և պայմանագրային սկզբունքները, իսկ պայմանագրային դրույթների խախտման դեպքերում կիրառվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգեր՝ անկախ անձից կամ զբաղեցրած դիրքից։

«Ինչ վերաբերում է Լուսինե Թովմասյանին և Խորեն Լևոնյանին, ապա տվյալ դեպքերում հիմք են հանդիսացել բացառապես աշխատանքային և պայմանագրային կարգավորումների հետ կապված հանգամանքները: Առաջին դեպքում իրականացվել է այլ մեդիա գործունեություն՝ առանց նախնական ծանուցման և համապատասխան համաձայնեցման, ինչը նախատեսված է պայմանագրային դրույթներով։ Երկրորդ դեպքում արձանագրվել է աշխատանքային պարտականությունների չկատարում, այդ թվում՝ աշխատանքային գործընթացներին չմասնակցելու և հանձնարարականների ամբողջական չկատարման հանգամանքներ, որոնք իրենց հերթին ազդեցություն են ունեցել հեռուստաընկերության բովանդակության արտադրական գործընթացների վրա»,- նշված է պատասխանում:

 

 

Աննա Բաբաջանյան