«Օրեշնիկ» հրթիռի կիրառումը «միջուկային զենքի անխոհեմ ցուցադրություն է». Կալլասը՝ Ուկրաինային ռուսական հարվածի մասին

Լուրեր

24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
Բոլորը

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ուղղությամբ վերջին հարվածները, այդ թվում՝ միջին հեռահարության «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռի կիրառումը, «միջուկային զենքի անխոհեմ ցուցադրություն է»։ Այս մասին X-ում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանը փակուղի է մտել մարտադաշտում, ուստի ահաբեկում է Ուկրաինային քաղաքների կենտրոններին ուղղված դիտավորյալ հարվածներով։ Սրանք հրեշավոր ահաբեկչական հարձակումներ են, որոնք ուղղված են որքան հնարավոր է շատ քաղաքացիական անձանց սպանելուն»,- հայտարարել է Կալլասը։

Նրա խոսքով՝ Մոսկվայի կողմից «Օրեշնիկ» հրթիռի՝ միջուկային մարտագլխիկներ տեղափոխելու համար նախատեսված համակարգի կիրառումը քաղաքական սպառնալիք և անպատասխանատու միջուկային շանտաժ է։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը Կիևի մոտակայքում առաջին անգամ կիրառել է «Օրեշնիկ» հրթիռը՝ հարվածելով Կիևի մարզին։ Հրթիռն արձակվել է Աստրախանի մարզի Կապուստին Յար զորավարժարանից: Տվյալների համաձայն՝ «Օրեշնիկը» կրել է վեց մարտագլխիկ, որոնցից յուրաքանչյուրը զինված է եղել առանձին ենթազինամթերքով, ընդհանուր առմամբ՝ 36 մարտագլխիկ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է «Օրեշնիկի» օգտագործումը՝ նշելով, որ ռուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային՝ ի պատասխան Ռուսաստանում քաղաքացիական անձանց դեմ Ուկրաինայի հարձակումների:

Մայիսի լույս 24-ի գիշերը Կիևի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 87-ի, որոնցից երեքն անչափահաս են։ Եվս երկու մարդ մահացել է, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ քաղաքում վիրավորվել է 86 մարդ․ «Այսօր առավոտյան քաղաքի հիվանդանոցներում է մայիսի 24-ին մայրաքաղաքի վրա թշնամու հարձակման հետևանքով վիրավորված 21 մարդ, այդ թվում՝ երկու երեխա»։

Կիևին հարվածը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի ամբողջ ընթացքում ամենամեծն է վնասված մշակութային հաստատությունների քանակով, Facebook-ում գրել է Ուկրաինայի մշակույթի նախարար Տատյանա Բերեժնայան։ Նախարարի խոսքով՝ վնաս է հասցվել Ազգային արվեստի թանգարանին, Չեռնոբիլի ազգային թանգարանին, Ազգային ֆիլհարմոնիկին, Ազգային երաժշտական ​​ակադեմիային, Յարոսլավ Իմաստունի գրադարանին, Կիևի օպերային, ինչպես նաև ճարտարապետական ​​հուշարձաններին։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանի զինված ուժերը մայիսի լույս 24-ի գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 90 հրթիռ և 600 անօդաչու թռչող սարք, որոնց հիմնական թիրախներն են եղել Կիևը և Կիևի մարզի Բելայա Ցերկով քաղաքը։ Ռուսաստանն այստեղ  գտնվող թիրախին հարվածելու համար օգտագործել է «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռ, որն Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր դրա երրորդ օգտագործումն է։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակման ընթացքում, բացի «Օրեշնիկ»-ից, օգտագործվել են նաև «Իսկանդեր», «Կինժալ» և «Ցիրկոն» հրթիռներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի