Իշխանությո՞ւնն է բեմադրել զինված անձանց տեսանյութը․ Լուսինե Բադալյանը բացառում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բացառում եմ, որ բեմականացված լինի այս զինված անձանց տեսանյութը իշխանության կողմից, որովհետև իշխանությունը բնավ դրա կարիքը չուներ, բնավ։ Այնպես չէր, որ մենք պարտվում էինք կամ որևէ այլ հանցակազմ պարունակող գործողություններ ընդդիմության կողմից տեղի չէին ունեցել, մեզ պետք էր մի հատ բեմադրություն»,- ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ պատասխանելով Factor TV-ի հարցին, թե ի՞նչ տեսակետ ունի այն փաստի վերաբերյալ, որ Telegram, Facebook, TikTok-ի ալիքներով պնդումներ են տարածվում, որ զինված անձանց մասնակցությամբ և Փաշինյանի հասցեին սպառնալիքներով տեսանյութը հենց իշխանությունն է բեմադրել, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծի և ընդդիմության դեմ ռեպրեսիաների համար հիմքեր ստեղծի։

Նա համեմատական է տարել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործի հետ, նշելով, թե նույնպիսի թերահավատություն կար նաև այն ժամանակ, երբ իրավապահները հայտնեցին ենթադրյալ ահաբեկչական գործողությունների նախապատրաստման բացահայտման մասին։ «Լրիվ տիպիկ, մեկին-մեկ նույն խոսակցությունները եղել են «Սրբազան շարժման» հանգուցալուծման ժամանակ, երբ որ մենք բացահայտեցինք էն բոլոր տեռորիստական ակտերը, էն բոլոր գործողությունները, որոնք որ պիտի տեղի ունենային մեր երկրում»։

Ըստ նրա՝ իշխանությանն ուղղվող մեղադրանքը հիմնավոր չէ՝ ինչպես իր բնորոշմամբ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործի բացահայտման ժամանակ․ «Այս նույն խոսակցությունն էր, որ մենք ենք սարքել, արհեստական բանականությամբ է ստեղծվել այդ խոսակցությունը, մոնտաժված է, որ էդ ձայնագրությունները և ձայնագրությունների վերծանումը իրականություն չէ։ Ի՞նչ եղավ հետո… սա իրենց գործելաոճն է։ Այնտեղ, որտեղ որ բռնվում են, պայթում են»,- ասաց իշխանական պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այսօր՝ ժամը 20։00-ին՝ Factor TV-ի յութուբյան ալիքում։