Հարավային Կովկասն այլևս չպետք է պատերազմի և բախման տարածք լինի. Հիքմեթ Հաջիև

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Հարավային Կովկասն այլևս չպետք է լինի պատերազմի և բախման տարածք։ Բաքվում WUF13-ի շրջանակում կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, թե հակամարտությունն այժմ անցյալում է, և Ադրբեջանը բախվում է նոր իրողությունների։

«2024 թվականի դրությամբ՝ պատերազմն ու հակամարտությունն արդեն ավարտվել են: Հարավային Կովկասն այլևս չպետք է լինի պատերազմի և բախման տարածք: Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- հայտարարել է Ալիևի օգնականը։

Ըստ նրա՝ նաև առաջ է քաշվել նախաձեռնություն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու համար, իսկ անցյալ տարի կայացած Վաշինգտոնի գագաթնաժողովը բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններ է ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար:

Բացի այդ`իր խոսքում Հաջիևը Ադրբեջանի քարոզչական թեզերն է հնչեցրել, թե իբր Հայաստանից 300,000 ադրբեջանցի է արտաքսվել։

«Տեղահանված անձանց տեղավորման հետ կապված խնդիրներն ավելի էին բարդանում։ Քանի որ Ադրբեջան էին  ժամանել նաև Հայաստանից արտաքսված 300,000 էթնիկ ադրբեջանցի փախստականներ», – հայտարարել է նա`խոսելով Արցախյան հակամարտության ադրբեջանցի փախստականների մասին։

Նշենք, որ 1979 թվականի ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով՝ Խորհրդային Հայաստանում ադրբեջանցիների թիվը անցել  160 հազարից,սակայն չի եղել 300,000։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի