230 մլն դրամ շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Արման Բաբաջանյանը
Հասարակություն
19.05.2026 | 14:00
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակից ուժերի ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ 2026-ի ապրիլի 1-ի դրությամբ։ Factor.am-ն ուսումնասիրել է դրանք և առանձնացրել է քաղաքական ուժերի ցուցակների առաջին թեկնածուների ունեցվածքը։
«Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության թեկնածուների ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը նախորդ տարում 230 մլն դրամ շահաբաժին է ստացել «Սկիզբ մեդիա» ՍՊԸ-ից։ Նա հայտարարագրել է 12 մլն դրամ կանխիկ գումար։
Բաբաջանյանն ունի առանձնատուն Երևանում՝ Նոր Նորքում (1063 քմ), 3 հողամաս (ընդհանուր մակերեսը՝ 0.4 հա), և Toyota LC մակնիշի ավտոմեքենա (2011 թ․ արտադրության)։
Գայանե Խաչատրյան