Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում ինքնասպան եղած Արմեն Հովհաննիսյանը մի քանի օր առաջ այստեղ գտնվող ցուցապաստառն է պատռել։ Սա որակվել է որպես նախընտրական քարոզարշավին խոչընդոտելու փորձ և համապատասխան հոդվածով քրեական վարույթ է հարուցվել։

Դեպքից հետո Արմեն Հովհաննիսյանին նախ տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր, որից հետո էլ շտապօգնության բժշկի ցուցումով՝ Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն։

Արմեն Հովհաննիսյանի հարևանները ՔՊ նախընտրական շտաբի մոտ այսօր քննարկում էին տեղի ունեցածը։ Միաժամանակ պատմում էին՝ Հովհաննիսյանի վարքագիծը վերջին օրերին վտանգավոր դրսևորումներ էր ստացել։

«Վերջին օրն այստեղ արդեն ինքը ահավոր էր իրեն պահում, այդ ավտոների վրա հարձակվել է, ամեն օր նույն բաներն անում էր»,- ասաց բնակիչներից մեկը։

«Գիշերը ժամը 2-ին կողքի հարևանի լուսամուտը խփում էր, պատուհանը… չէ, ասենք մի հինգ օր առաջ։ Բոլոր օրերին ես չեմ հետևում իրեն, հետը չեմ ապրում, որ ամեն վայրկյան գիտենամ ինչ է անում, բայց միշտ եղել են այդ խնդիրները»,- նշեց մեկ այլ բնակիչ։

Բնակիչների այս պատմությունների ֆոնին ուշագրավ է, որ Արմեն Հովհաննիսյանը նախ տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ ՔԿ-ն վարույթ է հարուցել քարոզչություն կատարելուն խոչընդոտելու համար։ Factor TV-ն Նուշավանի վարչական ղեկավարի Գարուշ Հովհաննիսյանին ուղղված հարցադրումների միջոցով պարզեց, որ քարոզարշավին խոչընդոտելու ահազանգը հենց ինքն է հնչեցրել։

Վարչական ղեկավարը ՔՊ նախընտրական շտաբի ղեկավարն է․ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ անկուսակցական է։ Հրաժարվեց գնահատական տալ պետության հոգածության ներքո գտնվող քաղաքացու մահվան վերաբերյալ։

Դեպքի առնչությամբ մտահոգություններ է հայտնել մարդու իրավունքերի պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Հոգեկան առողջության հաստատություններում գտնվող անձինք գտնվում են պետության հատուկ հոգածության և պաշտպանության ներքո, ուստի նման դեպքերը լրջագույն հարցադրումներ են առաջացնում կյանքի իրավունքի ապահովման, պատշաճ հսկողության, ինչպես նաև ինքնասպանությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների կիրառման վերաբերյալ։ Մտահոգիչ է և այն, որ խոսքը ազատությունից զրկված անձի մասին է, որի նկատմամբ պետությունն ունի պատասխանատվություն՝ ապահովելու նրա անվտանգությունն ու առողջական վիճակին համարժեք խնամքը»,- նշված է ՄԻՊ հաղորդագրությունում։

Համայնքում պատմեցին, որ Արմեն Հովհաննիսյանը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում։ Նա ծնունդով Նշավան գյուղից է, սակայն ապրել են Արցախում։ Ծննդավայր վերադարձել է պատերազմից հետո։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք բնակիչների կողմից նկարագրված խնդիրները հիմք կարող էին լինել, որ նրան պահեին հոգեկան առողջության կենտրոնում։

«Բոլոր մանրասները կքննվեն, կհասկանանք՝ արդյո՞ք ընթացակարգով սահմանված պատշաճն իրականացվել է և, ի վերջո, ինչն է խնդիրը եղել, եթե եղել է խնդիր»,- ասաց նախարարը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողների հարցադրումներին ի պատասխան, թե ինչու են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցողին ձերբակալել՝ հոսպիտալացնելու փոխարեն, նախընտրեց հոխորտալ․ «Հերիք ա մահվան վրա աչոկ հավաքեք, դուք մահվան մունետիք չեք»։

Արմեն Հովհաննիսյանի մահվան դեպքը քննադատել են հայաստանյան մի շարք ՀԿ-ներ։ Իրավապաշտպան գործունեություն ծավալող կազմակերպությունները նշել են, որ տեղի ունեցած դեպքը մարդու հիմնարար իրավունքների ոլորտում մի շարք աղաղակող համակարգային խնդիրների մասին է վկայում:

«Հերթական անգամ փաստվում է Հայաստանում քրեաիրավական գործիքակազմի անօրինական, կամայական և անհամաչափ կիրառում՝ ըստ քաղաքական նպատակահարմարության: Նախընտրական քարոզչական պաստառը պոկելը կամ պատռելը ՀՀ օրենսդրությամբ հանդիսանում է վարչական իրավախախտում՝ նախատեսված ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության 40.11-րդ հոդվածով և որպես հետևանք առաջացնում է տուգանքի նշանակում։Մինչդեռ, ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ, որի շրջանակներում անձը անօրինականորեն և կամայականորեն ձերբակալվել է՝ խախտելով նրա ազատության իրավունքը: Շարունակաբար արձանագրվում է, որ ազատության սահմանափակման միջոցները իրավապահ մարմինների կողմից կիրառվում են անհամաչափորեն և ունեն պատժիչ բնույթ»,- նշված է ՀԿ-ների հայտարարությունում։

ՀԿ-ները գլխավոր դատախազից պահանջում են բացահայտել և պատասխանատվության ենթարկել Արմեն Հովհաննիսյանի իրավունքները խախտած պաշտոնյաներին։

Factor TV-ն այցելեց նաև Արմեն Հովհաննիսյանի տուն, որպեսզի զրուցենք նրա ընտանիքի անդամների հետ, նրանց դիրքորոշումը ներկայացնելու համար, սակայն տան դռները կողպված էին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան