«Ղարաբաղից թռածների լեզուները կիլոմետր ա. թող սսկվեն ու լլկվեն տեղները». Ավինյանը` Փաշինյանի խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

«Ղարաբաղից իրապես թռածները, այսօր նենց բարձրագոչ բաներ են խոսում, 44-օրյա պատերազմի ժամանակ այնտեղ եմ եղել։ Շատ լավ գիտեմ դերակատարներին՝ ով ա եղել, ինչ ա խոսացել, ով ա փախել, ու էդ փախնողները հիմա տենց լեզուները կիլոմետրանոց են դարձել»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ, ՔՊ կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Ավինյանը։ 

Ըստ Ավինյանի՝ այն անձինք, ովքեր այսօր քննադատում են իշխանություններին, մասնավորապես պատերազմի թեմայով, «բացարձակ կապ չունեն» ո՛չ Արցախի, ո՛չ էլ պատերազմի հետ, և «մատը մատին չեն խփել»։

«Երբ որ հարկ է և ժամանակը եկել ա կոշտ խոսելու, պիտի խոսենք կոշտ։ Իսկ դրանց հետ ուրիշ խոսակցության լեզու չպիտի լինի»,– հայտարարել է Ավինյանը՝ հավելելով, որ իրենք «հանդուրժողականություն» ունեն քննադատության նկատմամբ, սակայն «մենահամերգ տվողների» դեպքում կստանան համարժեք պատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում։