Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
Հասարակություն
17.05.2026 | 16:12
Մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում, հայտնում են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։
«Մասնագետներն այս պահին իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու նպատակով։
Մինչ այդ մետրոպոլիտենը կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ։
Հարգելի՛ ուղևորներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ։