«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
Հասարակություն
17.05.2026 | 12:21
Բուլղարիան ներկայացնող Դարան հաղթել է Վիեննայում կայացած «Եվրատեսիլ 2026» երգի 70-րդ մրցույթում՝ ազգային ժյուրիների և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հավաքելով 516 միավոր։
343 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Իսրայելի ներկայացուցիչ Նոամ Բետանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ռումինացի Ալեքսանդրա Կապիտանեսկուն՝ 296 միավորով։
Հիշեցնենք՝ Հայաստանի պատվիրակ Սիմոնը մայիսի 14-ին կայացած կիսաեզրափակչի լավագույն տասնյակում չէր հայտնվել և դուրս էր մնացել մեծ եզրափակչից։