36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

Քիշնևում կայացած Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստում որոշում է կայացվել հաստատել Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունների համար հատուկ տրիբունալի ղեկավար կոմիտե ստեղծելու մասին Ընդլայնված մասնակի համաձայնագիրը: 36 երկիր, այդ թվում՝ Եվրամիությունը, հայտարարել են համաձայնագրին միանալու մտադրության մասին, գրում է Current time-ը։

Քանի որ Ռուսաստանը Հռոմի կանոնադրության կողմ չէ, Հաագայի Միջազգային քրեական դատարանը չի կարող Ռուսաստանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարությանը հետապնդել Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար։

Առանձին դատարան ստեղծելու մտադրության մասին, որը կքններ ոչ թե կոնկրետ պատերազմական հանցագործությունների, այլ հենց զինված ագրեսիայի մեղադրանքները, հայտարարվել էր անցյալ տարի: Մայիսի 15-ին կայացված որոշումը, ըստ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության, դատարանի ստեղծման ուղղությամբ հիմնական քայլերից մեկն է: ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան նշել է, որ «Հատուկ դատարանը դարձել է իրավական իրականություն», նաև հայտարարել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու մյուս ռուս առաջնորդներն «այսօր ստացել են Հաագա մեկնելու իրենց տոմսը»:

Եվրոպայի խորհրդի 34 անդամ պետություններ (ԵՄ երկրների մեծ մասը, ինչպես նաև Ուկրաինան, Մոլդովան, Միացյալ Թագավորությունը և մի շարք այլ եվրոպական երկրներ), ինչպես նաև Ավստրալիան և Կոստա Ռիկան հայտնել են տրիբունալի վերաբերյալ համաձայնագրին միանալու մտադրության մասին։

«Այժմ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այս քաղաքական պարտավորությունն իրականացնելու համար՝ ապահովելով դատարանի գործունեությունը և ֆինանսավորումը: Արագ մոտենում է այն ժամանակը, երբ Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի իր ագրեսիայի համար»,- հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։

Եվրոպայի խորհուրդը նաև հայտարարել է, որ Նիդերլանդները համաձայնել է Հաագայում հյուրընկալել դատարանի աշխատանքի «սկզբնական փուլը»։

2025 թվականի հունիսի 25-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ստորագրել էին Հատուկ տրիբունալ ստեղծելու մասին համաձայնագիր: Կիևն ակնկալում է, որ դատարանը կստեղծվի արդեն 2027 թվականին։

«Նյուրնբերգից և Տոկիոյից ի վեր առաջին անգամ ի հայտ է գալիս ագրեսիվ պատերազմ սանձազերծելու համար պատասխանատվության հատուկ մեխանիզմ»,- նշել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իրինա Մուդրայան։

Ակնկալվում է, որ դատարանը կկարողանա որոշումներ կայացնել հեռակա կարգով, նույնիսկ առանց մեղադրյալների ներկայության։

Ռուսաստանի կառավարությունը չի ճանաչում այն ​​միջազգային դատական ​​մարմինների իրավասությունը, որոնց չի միացել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի