ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Ներքաղաքական կյանքում իշխանության համար պայքարի սրացումն ու կոշտ հռետորաբանությունը բնութագրում են հայաստանյան քաղաքականության վերջին տարիների դեգրադացված վիճակը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ վերլուծելով թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից օգտագործվող բառապաշարն ու քաղաքական ուղերձները։

Նրա խոսքով՝ նման ոճը քաղաքական ուժերի համար գործիք է՝ մոբիլիզացնելու սեփական ընտրազանգվածին և ապալեգիտիմացնելու հակառակորդներին։

«Մեծ հաշվով, այդ բառապաշարը ու քաղաքականության այդ ոճը բնութագրում է ընդհանուր առմամբ Հայաստանյան քաղաքականությունը վերջին տարիներին։ Դա դեգրադացված քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Մինչև ընտրությունները ևս բոլոր քաղաքական ուժերն օգտագործում էին այդպիսի պիտակներ, մեծ հաշվով, ցանկանում են ապալեգիտիմացնել իրենց քաղաքական հակառակորդներին, որպեսզի նաև կարողանան ավելի հեշտ այդ տիպի վերբալ հարձակումներ օգտագործել ու ցույց տալ, որ նրանք վտանգ են ընդհանուր առմամբ Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը։ Սա շատ տարածված պրակտիկա է հենց պոպուլիստական քաղաքականությամբ զբաղվող դերակատարների մոտ, և մեծ հաշվով, այդ բովանդակային քննարկումներից, բանավեճերից նրանք դա տանում են այս դաշտ»,- նշեց Գրիգորյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ այս ընտրությունները Հայաստանի պատմության մեջ առանձնահատուկ են իրենց աշխարհաքաղաքական բնույթով, որտեղ և՛ ներքին, և՛ արտաքին խաղացողներն ունեն հստակ նախապատվություններ։

«Այս ընտրությունները, կարծես թե, Հայաստանի պատմության մեջ առաջին աշխարհաքաղաքականացված ընտրություններն են։ Դա նշանակում է և՛, որ բոլոր ներքին հիմնական դերակատարներն ունեն արտաքին քաղաքական նախապատվություններ»։

Խոսելով արտաքին ուժերի նախապատվությունների մասին՝ Գրիգորյանը նշեց, որ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի դիրքորոշումները բավականին պարզ են։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այո, Ռուսաստանի նախապատվությունները, կարծես թե, անթաքույց էին վերջին շրջանում։ Դրա ամենավառ ապացույցը հենց Պուտին-Փաշինյան հանդիպումն էր, որի ընթացքում Ռուսաստանի նախագահը խոսեց պրոռուսական ուժերի մասին և, մեծ հաշվով, ակնարկեց նաև, թե ում նկատի ունի։ Վերջին շրջանում, եթե նախկինում քիչ թե շատ հավասարություն էր պահպանվում, հիմա տեսնելով, որ կարծես Սամվել Կարապետյանի ուժն է դառնում գլխավոր ընդդիմադիր ուժը, Ռուսաստանը փորձում է աջակցել նրանց»։

Արևմուտքի դեպքում, ըստ նրա, աջակցությունը դրսևորվում է այլ կերպ. «Ամեն ինչ հստակ է նաև Եվրամիության և Միացյալ Նահանգների պարագայում։ Եվրամիությունը, իհարկե, ուղիղ տեքստով չի հայտարարում, որ աջակցում է իշխող ուժին, բայց որոշակի վարքագիծը ու նաև քայլերը ցույց են տալիս, որ այդ աջակցությունը գոյություն ունի։ Այն հանգամանքը, որ ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ տեղի են ունենում այդպիսի կարևոր միջոցառումներ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ինչպես նաև պատմության մեջ առաջին ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, սրանք ևս աջակցության միջոցներ են իշխող ուժին։ Սակայն այսպիսի վարքագիծը պետք չէ որևէ դեպքում նույն հարթության մեջ դնել Ռուսաստանի կողմից օգտագործվող գործիքակազմի հետ։ Տարբերվում է նրանով, որ Եվրամիությունն առաջին հերթին վնասակար գործունեությամբ չի զբաղվում, այսինքն՝ ապատեղեկատվություն չի տարածում, չի փորձում քաոսային իրավիճակ ստեղծել երկրում, կիբերհարձակումներ չի իրականացնում»։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների թեմայի շահարկմանը՝ քաղաքագետը ընդդիմադիր և իշխանական կողմերի հայտարարությունները վտանգավոր և անիրատեսական որակեց։

«Երկու դեպքում էլ, իհարկե, այդ չափաբաժինը բավականին փոքր է։ Եթե խոսում ենք այս «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվի, խոսույթի մասին, Բաքուն, կարծում եմ, սա առաջին հերթին այս փուլում օգտագործում է որպես հայելային նարատիվ՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերին հակադրելու համար։ Բայց և նույնը վերաբերում է Փաշինյանի այդ հայտարարությանը, որը ևս բավականին վտանգավոր հայտարարություն է։ Մեծ հաշվով, իշխող ուժը հայտարարում է… մի կողմից հայտարարում է, որ խաղաղություն է հաստատվել, այդ խաղաղությունն անշրջելի է այլևս, մյուս կողմից էլ հայտարարում է, որ եթե մենք չլինենք իշխանություն, խաղաղություն չի լինելու։ 

Ավելին, ասում է՝ եթե մենք սահմանադրական մեծամասնություն չստանանք, էլի պատերազմ է լինելու սեպտեմբերին։ Սա շատ անլուրջ խոսույթ է, սա վտանգավոր է ինչպես ներքին զարգացումների տեսանկյունից, այնպես էլ Ադրբեջանին որոշակի խաղաքարտեր է տալիս։ Ներքին զարգացումների տեսանկյունից մեծ հաշվով դու հավասարեցնում ես ընտրությունների արդյունքը տարածաշրջանային խաղաղության հետ։ Այսինքն՝ նշում ես, որ եթե ընտրություններում մենք չհաղթենք, դա լինելու է ոչ միայն քաղաքական պարտություն մեզ համար, այլ ընդհանուր առմամբ տարածաշրջանային խաղաղությունն է վտանգվելու»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան