Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին Եվրամիության երկրներից արտաքսումների թվով երկրորդ տեղն են զբաղեցնում՝ Թուրքիայի քաղաքացիներից հետո։ Այս մասին է վկայում ԵՄ զեկույցը։ Ըստ վիճակագրության՝ ԵՄ-ից արտաքսվել է Թուրքիայի 13,405 քաղաքացի և Վրաստանի 10,475 քաղաքացի, գրում է OC Media-ն։

Երրորդ տեղում սիրիացիներն են՝ 8370, որին հաջորդում են ալբանացիները՝ 8020 և ռուսաստացիները՝ 5727։

Վիճակագրության համաձայն՝ 2025 թվականին Վրաստանի 16,230 քաղաքացիներ անօրինական կերպով գտնվել են ԵՄ-ում։

Եվրահանձնաժողովի վիճակագրության բաժնի՝ Եվրոստատի կողմից հրապարակված թվերը ցույց են տալիս, որ ԵՄ անդամ չհանդիսացող 491,950 քաղաքացիների հրաման է տրվել լքել ԵՄ տարածքը, ինչը 2024 թվականի համեմատությամբ 5,8%-ով ավելի է: Նրանցից 135,460-ը լքել են ԵՄ-ն:

Գերմանիան արտաքսել է ամենամեծ թվով վրացիներին՝ 2025 թվականին վերադարձնելով 2805 մարդու։

Լեհաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել արտաքսումների քանակով՝ վերադարձրել է 1965 մարդու։

Տվյալները ցույց են տալիս, որ վրացիների թիվը, որոնց հրաման է տրվել լքել ԵՄ-ն, անշեղորեն աճել է՝ 2024 թվականին մյուս բոլոր ազգությունների շրջանում հասնելով 12, 050-ի:

Ըստ վիճակագրության՝ վրացիները 2025 թվականին ԵՄ մուտքն արգելված ազգությունների մեջ յոթերորդն են՝ ընդհանուր 4785 անձ։ Համեմատության համար՝ 2024 թվականին 4825 մարդու մուտքն է արգելվել, 2023 թվականին՝ 4320, իսկ 2022 թվականին՝ 5640։

ԵՄ վիճակագրությունը հստակորեն չի նշում արտաքսումների պատճառները: Լեհաստանը, որը ԵՄ-ում հայտնի երկիր է վրացի աշխատողների համար, 2025 թվականի նոյեմբերին ընդունել է կանոնակարգ՝ չեղյալ համարելով վրացիների աշխատանքի պարզեցված ընթացակարգերը: 2024 թվականին վրացիները կազմում էին Լեհաստանի կողմից արտաքսված բոլոր օտարերկրյա քաղաքացիների մեկ երրորդը՝ 2500 մարդ։ Լեհական ոստիկանության համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները մեկ շնչի հաշվով ամենամեծ թվով հանցագործություններն են կատարել բոլոր օտարերկրյա քաղաքացիների շրջանում, իսկ վրացիների շրջանում հանցագործության մակարդակը կրկնապատկվել է 2020 թվականից ի վեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի