Հակակոռուպցիոն կոմիտեն և ԱՄՆ ՀԴԲ-ն ևս 3 տարով երկարաձգել են համագործակցությունը

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրվել է համագործակցության նոր հուշագիր՝ ևս 3 տարի ժամկետով։ Կողմերը կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտական համագործակցության խորացումը, վերապատրաստումների շարունակականությունը և օրենքի գերակայության ամրապնդումը։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև նոր հուշագիր է կնքվել:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մայիսի 13-ին տեղի է ունեցել Կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչների հանդիպումը:

Հանդիպման ընթացքում Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանն ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Թիգայը ևս 3 տարի ժամկետով կնքել են համագործակցության հուշագիր:

Արմեն Ասատրյանի խոսքով՝ նախորդ հուշագրի կնքման պահից մինչ օրս Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական և օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների աշխատակիցերի համար կազմակերպվել է 7 մասնագիտական վերապատրաստում, ինչպես նաև շուրջ 30 մասնագիտական քննարկում: Կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ այդ դասընթաց-քննարկումներն իրականացվել են Հայաստանում ԱՄՆ դեսպանության, մասնավորապես՝ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի շարունակական և գործուն աջակցության պայմաններում, ինչը նշանակալի ներդրում է ունեցել համագործակցության արդյունավետության և կայունության ապահովման գործում:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Թիգայը նշել է, որ հուշագրի երկարաձգումը թույլ է տալիս շարունակել և խորացնել կողմերի համագործակցությունը՝ առաջիկա երեք տարվա ընթացքում: Ալեքսանդր Թիգայը վերահաստատել է, որ համագործակցության հուշագիրն արտացոլում է մասնագիտական հարաբերությունների կարևորությունը, և ՀԴԲ-ն շարունակելու է աջակցել կոռուպցիայի դեմ պայքարում տարվող աշխատանքների արդյունավետ իրականացմանը:

Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը, ամփոփելով հանդիպումը, կարևորել է երկու կառույցների գործընկերային կապերի շարունակական զարգացումը՝ հույս հայտնելով, որ այս համագործակցությունը կծառայի օրենքի գերակայության ամրապնդմանը, արդարության ապահովմանն ու հանրային վստահության բարձրացմանը»,- ասված է հաղորդագրությունում։