Ինչպես է ԲՀԿ-ն ծախսել պետությունից ստացած փողը

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անցած տարի ավելի շատ ծախսել է՝ 52․7 մլն դրամ, քան ֆինանսավորում ստացել ՝ 48․8 մլն դրամ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած տարեկան հաշվետվության համաձայն՝ ԲՀԿ-ի մուտքերի աղբյուրը հիմնականում պետական ֆինանսավորումն է եղել՝ ընդհանուր 45․8 մլն դրամ, որից 19․1 մլն-ը՝ պետական նպատակային ֆինանսավորումն է։ Կուսաակցությունը նաև 3 մլն դրամ ոչ դրամական միջոցներ է ստացել, այդ թվում՝ 917 հազար դրամի ոչ դրամական նվիրատվություն։

2025-ին ԲՀԿ-ն 9 մլն դրամ հարկ է վճարել, 10․4 մլն դրամով գույք է վարձակալել, 24․8 մլն դրամ աշխատակիցներին է աշխատավարձ տվել, մոտ 5․9 մլն էլ ծախսել է PR-ի՝ ինտերնետային կայքերում և սոցիալական էջերում մամուլի հաղորդագրությունների, հարցազրույցների, հոդվածների և տեղեկատվական բնույթի տեսահոլովակների տեղադրման համար։

Տարբեր մարզերում ԲՀԿ-ի 11 գրասենյակների կոմունալների գրեթե ամբողջ ծախսը՝ 856 հազար դրամ, հոգացել են նվիրատուները՝ Էդգար Բոջուկյանը, Վաչագան Սարգսյանը, Հակոբ Այվազյանը, Դավիթ Դավթյանը, Անահիտ Ստեփանյանը, Վարուժան Հարությունյանը։

ԲՀԿ-ն հաշվետվությունում սեփական անշարժ գույք չի ներկայացրել։ Կուսակցությունը Կարեն Գրիգորյանից անհատույց օգտագործման է ստացել հասարակական նշանակության շինություն՝ 3 մլն դրամ արժեքով։

Իր հաշվետվությունն աուդիտի ենթարկելու համար ԲՀԿ-ն «ԹՄ աուդիտ» ընկերությանը վճարել է 2․1 մլն դրամ։ Աուդիտը օրենքի հետ անհամապատասխանություն չի հայտնաբերել։

 

Գայանե Խաչատրյան