Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք

Լուրեր

27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
Բոլորը

Ֆրանսիացի կինը, որը զբոսանավում վարակվել է մահացու հանտավիրուսով, ծանր վիճակում է և միացված է արհեստական ​​շնչառության սարքին, հայտնել է հիվանդին խնամող Փարիզի հիվանդանոցի բժիշկը: Մինչ օրս գրանցվել է վարակի տասնմեկ դեպք, որոնցից ինը՝ հաստատված, գրում է NBC News-ը:

Նավի վրա գտնվող երեք մարդ մահացել է, այդ թվում՝ հոլանդացի մի զույգ, որոնք, առողջապահության պաշտոնյաների կարծիքով, առաջինն էին վարակվել վիրուսով Հարավային Ամերիկա այցելելիս։

Փարիզում հոսպիտալացված ֆրանսիացի ուղևորի մոտ հիվանդության ծանր ձևն է, որը կյանքին սպառնացող թոքերի և սրտի խնդիրներ է առաջացրել, ասել է Բիշատ հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների մասնագետ Քսավիե Լեսկյուրը։ Ըստ նրա՝ կինը միացված է կենսապահովման սարքի, որն արյունը մղում է արհեստական ​​թոքի միջով՝ ապահովելով թթվածնով և վերադարձնելով այն օրգանիզմ: Հույս կա, որ սարքը բավականաչափ կթեթևացնի թոքերի և սրտի վրա ճնշումը՝ որոշ ժամանակ տալով վերականգնվելու համար:

Բոլոր ուղևորների և անձնակազմի բազմաթիվ անդամների տարհանումն ավարտվելուց հետո MV Hondius-ն այժմ նավարկում է դեպի Նիդերլանդներ, որտեղ այն համապատասխան մշակման կենթարկվի։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը նշել է, որ հաստատված և կասկածելի դեպքեր են գրանցվել միայն զբոսանավի ուղևորների կամ անձնակազմի շրջանում։

«Այս պահին չկա որևէ նշան, որ մենք տեսնում ենք ավելի մեծ բռնկման սկիզբ։ Բայց, իհարկե, իրավիճակը կարող է փոխվել, և հաշվի առնելով վիրուսի երկար ինկուբացիոն շրջանը, հնարավոր է, որ առաջիկա շաբաթներին մենք տեսնենք ավելի շատ դեպքեր»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։

Արգենտինայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ առաջիկա օրերին գիտական ​​փորձագետների խումբ կուղարկվի բռնկման ծագումը պարզելու համար։

Հոլանդացի զույգը, որոնք ԱՀԿ-ի կողմից ճանաչվել են որպես զբոսանավի՝ հանտավիրուսով վարակված առաջին ուղևորներ, մի քանի ամիս անցկացրել են Արգենտինայում և Հարավային Ամերիկայի հարևան երկրներում՝ նախքան զբոսանավ նստելը։ Ամուսինն ու կինը հետագայում մահացել են։

Նշվում է, որ երկուշաբթի երեկոյան ավարտված միջոցառման շրջանակում նավից Թեներիֆեի ափ են դուրս բերվել, ընդհանուր առմամբ, 87 ուղևոր և անձնակազմի 35 անդամ՝ մարմնի ամբողջական պաշտպանիչ հանդերձանքով և շնչառական դիմակներով անձնակազմի կողմից։ ԱՀԿ-ի ղեկավարը խորհուրդ է տվել վերադարձող ուղևորներին մնալ կարանտինում՝ իրենց տներում կամ այլ հաստատություններում, 42 օր։

Հանտավիրուսը սովորաբար տարածվում է կրծողների կղանքից և հեշտությամբ չի փոխանցվում մարդուց մարդուն։ Սակայն զբոսանավի բռնկման ժամանակ հայտնաբերված Անդերի վիրուսը կարող է տարածվել մարդկանց միջև հազվադեպ դեպքերում։ Ախտանիշները, որոնք կարող են ներառել ջերմություն, դող և մկանային ցավեր, սովորաբար ի հայտ են գալիս վարակվելուց մեկից ութ շաբաթ անց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի