ՌԴ ռազմական հրամանատարությունը Պուտինին համոզել է, որ մինչև աշուն կավարտի ամբողջ Դոնբասի գրավումը. FT

Լուրեր

13.05.2026 | 19:52
Ո՞վ չի կարող քվեարկել․ ամենը, ինչ պետք է իմանալ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:47
Փաշինյանի նախընտրական հանրահավաքը Աշտարակում․ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 19:43
Կեղծ տեսանյութ և չհիմնավորված պնդումներ՝ Գյումրիի մոտ «թուրքական ռազմաբազայի գաղտնի համաձայնագրի» մասին
13.05.2026 | 19:33
Ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին
13.05.2026 | 19:20
Թրամփը հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցումն ավելի կարևոր է ամերիկացիների ֆինանսական դժվարություններին
13.05.2026 | 19:08
Թեժ բանավեճ Մարությանի քարոզարշավի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:00
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելը մեր ուժի վերջնանպատակն է․ վստահ չեմ՝ Փաշինյանը 2 տարուց ռուսամետ քաղաքականություն չի վարի․ Հակոբ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 18:49
Եթե 2026-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվի, մեր ապագան «Արևմտյան Ադրբեջանն» ա․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 18:42
Cherchez la femme. Թուրքիայում հարձակվել են «Արսենալի» նախկին ֆուտբոլիստի վրա
13.05.2026 | 18:33
ՌԴ բանակը կարող է օգտագործվել՝ արտասահմանում իր քաղաքացիներին պաշտպանելու համար․ Պետդուման ընդունեց օրենքը
13.05.2026 | 18:22
Հայաստանից Բելգիա են վերադարձվել ապօրինի տեղափոխված երկու անչափահաս երեխաները
13.05.2026 | 18:13
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Արթիկում են. ՈւՂԻՂ
13.05.2026 | 18:10
ՌԴ-ում պահանջում են Փաշինյանին այլևս չընդունել երկրում // Իրանից հեղուկ գազի ներկրումը կվերսկսվի․ ԼՈՒՐԵՐ
13.05.2026 | 18:02
Թրամփը Վենեսուելայի քարտեզն է հրապարակել՝ ԱՄՆ դրոշի գույներով
13.05.2026 | 17:57
Կյանքից հեռացել է «Լիոնի» պատմության լավագույն ռմբարկուն
Բոլորը

Ռուսաստանի ռազմական հրամանատարությունը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին համոզել է, որ մինչև աշուն կավարտի ամբողջ Դոնբասի գրավումը, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով Ռուսաստանի առաջնորդի հետ կապի մեջ գտնվող երկու աղբյուրների, իրավիճակին ծանոթ երկու անձանց և ուկրաինական հետախուզության գնահատականին: Երեք աղբյուրների համաձայն՝ Դոնբասի հնարավոր գրավումից հետո Պուտինը ծրագրում է «բարձրացնել ցանկացած հրադադարի գինը», գրում է Current time-ը:

Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին կարծում է, որ Դոնբասում հաջողությունը թույլ կտա Կրեմլին ներկայացնել հետագա տարածքային պահանջներ՝ ՌԴ-ին փոխանցել Զապորոժիեի և Խերսոնի շրջանները, որոնց զգալի մասը մնում է Ուկրաինայի վերահսկողության տակ։

Դոնբասը գրավելու Պուտինի ցանկությունը, ըստ երկու աղբյուրների, ուժեղանում է՝ չնայած նրան, որ պատերազմի սկզբնական փուլում նա մասնավոր կարգով պատրաստակամություն է հայտնել սառեցնել ռազմական գործողությունները ներկայիս առաջնագծում։

«Ես անընդհատ պնդում եմ, որ նա կանգ առնի ներկայիս առաջնագծում։ Բայց նա միշտ ասում է՝ «Ոչ, ես չեմ կարող փոխզիջման գնալ»»,- ասել է աղբյուրներից մեկը։

Պատերազմը դադարեցնելու հարցով ոչ պաշտոնական բանակցություններին մասնակցող երկու աղբյուրներ կարծում են, որ Պուտինի «իրական հավակնությունները», հավանաբար, դեռևս Ուկրաինայի մեծ մասի, այդ թվում՝ Դնեպրի, Կիևի և Օդեսայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մեջ են։

«Հիշե՛ք, որ ծրագիրը միշտ էլ Կիևը գրավելն էր։ Նպատակը դրված է և այն պետք է իրականացվի։ Նրան ասում են, որ ուկրաինացիները դժվարություններ են ունենում, նրանց ճակատը փլուզվում է, և նրանք սպառել են մարդկանց»,- ասել է աղբյուրը։

Բանակցությունների վերաբերյալ աղբյուրներն ասել են, որ Ուկրաինան և Ռուսաստանը կարծում են՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղ բանակցությունների վերսկսման հեռանկարները փոքր են նույնիսկ Մերձավոր Արևելքում պատերազմի ավարտից հետո։

Մայիսի 12-ին, պատասխանելով լրագրողների հարցերին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ինքը Պուտինի հետ որևէ համաձայնություն չունի այն մասին, որ Ռուսաստանը կստանա «ամբողջ Դոնբասը»։ Նա նաև ենթադրություն էր հայտնել, որ կարող է այս տարի այցելել Ռուսաստան՝ նշելով, որ կանի «ամեն ինչ», որպեսզի դադարեցնի Ուկրաինայում պատերազմը։

Թրամփը կարծիք էր հայտնել, որ պատերազմի ավարտը մոտ է։ Սակայն, Financial Times-ի հետ զրուցած աղբյուրների համաձայն, կողմերից ոչ մեկը իմաստ չի տեսնում բանակցությունները շարունակելու մեջ։ Ուկրաինան կարծում է, որ բանակցությունները փակուղի են մտել փետրվարին՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վերջին փուլից հետո, և հիասթափված է, որ Վաշինգտոնը չի կարողացել ճնշում գործադրել Պուտինի վրա։

Մոսկվան Ուկրաինայում հրադադարի պայման է նշում ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնեցկի մարզից։ Ուկրաինան առաջարկում է դադարեցնել ռազմական գործողությունները առաջնագծում, որի դեպքում Ուկրաինայի Դոնբասի մեծ մասը, բայց ոչ ամբողջը, կմնա Ռուսաստանի վերահսկողության տակ։ Ուկրաինան մտադիր  չէ դա  իրավաբանորեն ճանաչել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի