Իրանը հինգ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ բանակցությունները վերսկսելու համար

Լուրեր

24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
Բոլորը

Իրանը չի մասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին՝ առանց վստահության ամրապնդման հինգ պայմանների կատարման։ Այս մասին իրանական Fars-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ Իրանի կողմից հայտարարված նախապայմաններն ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցություն սկսելու համար վստահության ամրապնդման նվազագույն երաշխիքներն են։

Ամերիկյան կողմի համար Իրանի առաջադրած հինգ նախապայմանների թվում են՝ բոլոր ճակատներում, մասնավորապես՝ Լիբանանում, պատերազմի դադարեցումը, հակաիրանական պատժամիջոցների վերացումը, Իրանի միջոցների ապասառեցումը, պատերազմական վնասների փոխհատուցումը և Իրանի ինքնիշխանության ընդունումը Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Այս պայմանները սահմանվել են բացառապես երկխոսության գործընթացին վերադառնալու համար վստահության նվազագույն մակարդակ ստեղծելու շրջանակում, և Թեհրանը կարծում է, որ առանց այս կետերի գործնական իրականացման հնարավոր չի լինի նոր բանակցություններ սկսել։

Fars-ի տեղեկություններով՝ Իրանն այս հինգ նախապայմաններն առաջադրել է՝ ի պատասխան ԱՄՆ-ի 14 կետանոց առաջարկի։ Աղբյուրների պնդմամբ՝ ամերիկյան առաջարկները լիովին միակողմանի էին և նախատեսված էին Վաշինգտոնի շահերը սպասարկելու համար, և դրանցով «ամերիկացիները փորձում էին բանակցությունների միջոցով հասնել այն նպատակներին, որոնց չէին հասել պատերազմում»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի պատասխանը ստացել է մայիսի 10-ին։ Նա ասել է, որ իրեն դուր չեն գալիս Իրանի առաջարկները՝ դրանք «անընդունելի» որակելով։ Թրամփը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ է առաջարկում Իրանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի