Մանվել Գրիգորյանի որդու մասնակցությամբ գործով դատարանն անվավեր է ճանաչել Վաղարշապատի 2 հողամասերի մրցույթները

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Արմավիրի մարզի դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելով Վաղարշապատում զբոսայգի հանդիսացող 1175 քմ և 587 քմ մակերեսով 2 հողամասերի կառուցապատման իրավունքով տրամադրման մրցույթները։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հողատարածքները կվերադարձվեն Վաղարշապատ համայնքին։

«Արմավիրի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի մայիսի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վաղարշապատ համայնքի ղեկավարի, «Էջմիածնի Շուկա» ՍՊ ընկերության և երրորդ անձ Կարեն Մանվելի Գրիգորյանի, Կադաստրի կոմիտեի՝ ի թիվս այլնի, 2015 թվականի մրցույթներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 16-ի վճռով բավարարել է Արմավիրի մարզի դատախազության հայցը: Վճռով անվավեր են ճանաչվել 1175 քմ և 587 քմ մակերեսով, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ զբոսայգի հանդիսացող 2 հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ մրցույթները: Որպես անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր են ճանաչվել նաև հողամասերի նկատմամբ ֆիզիկական անձանց անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքին կվերադարձվեն 1175 քմ և 587 քմ մակերեսով հողատարածքները»,- ասված է հաղորդագրությունում։