Պուտինին զեկուցել են «Սարմատ» հրթիռային համակարգի հաջող փորձարկման մասին

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Ռուս զինվորականները հաջողությամբ փորձարկել են «Սարմատ» հրթիռային համակարգը։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ռազմավարական նշանակության հրթիռային ուժերի (ՌՀՈՒ) հրամանատար Սերգեյ Կարակաևը։

«Սա աշխարհի ամենահզոր հրթիռային համալիրն է, որը հզորությամբ հավասար է մեր զինանոցում առկա խորհրդային դարաշրջանի «Վոևոդա» հրթիռային համակարգին»,- ասել է Պուտինը «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման վերաբերյալ Սերգեյ Կարակաևի զեկույցի ժամանակ, գրում է BBC-ին ռուսական ծառայությունը։

Նա հավելել է, որ մատակարարվող մարտագլխիկի ընդհանուր հզորությունը չորս անգամ գերազանցում է ցանկացած առկա, ամենահզոր արևմտյան անալոգի հզորությանը։

«Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով զինված առաջին գունդը Կրասնոյարսկի երկրամասի Ուժուրի զորամասում կտեղակայվի մինչև 2026 թվականի վերջը, հայտարարել է Սերգեյ Կարակաևը։

««Սարմատ» հրթիռային համակարգերի արձակման կայանքների տեղակայումը զգալիորեն կբարձրացնի ցամաքային ռազմավարական միջուկային ուժերի մարտական ​​հնարավորությունները՝ թիրախները հուսալիորեն ոչնչացնելու և ռազմավարական զսպման առաքելություններ կատարելու համար», – ասել է նա։

Պուտինը դեռևս 2023 թվականին հայտարարել էր, որ «Սարմատը» կտեղակայվի «մոտ ապագայում»։ Սակայն 2024 թվականին մի շարք անհաջող փորձարկումների պատճառով դա դեռևս տեղի չի ունեցել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի