Սիսիանում երկու անչափահաս նվաստացրել են 12-ամյա մի տղայի. ոստիկանները հայտնաբերել են նրանց

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը
Սիսիանի համայնքային ոստիկանությունը տեղեկացրել է, որ 12-ամյա պատանին հայհոյելու, նվաստացնելու և բռնության ենթարկելու դեպքով օպերատիվ միջոցառումներ են իրականացրել մանկավարժների հետ համագործակցությամբ․ 14-ամյա երկու դեռահասներ հայտնաբերվել և տեղափոխվել են բաժին, իսկ դեպքի տեսագրությունը ներկայացվել է քննչական բաժին։
«Մայիսի 12-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ անչափահաս երկու պատանիներ 12-ամյա մի տղայի հայհոյել ու ապտակել են, նվաստացրել են նրան և այդ ամենը նկարահանել բջջային հեռախոսով։ Հետագա միջոցառումներն իրականացվել են մանկավարժների հետ ակտիվ համագործակցությամբ։
Արդյունքում 14-ամյա երկու պատանիները հայտնաբերվել են և տեղափոխվել Համայնքային ոստիկանության բաժին։
Կազմված փաստաթղթերն ու առգրավված բջջային հեռախոսը, որով կատարվել էր դեպքի տեսագրությունը, ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին։
Նման դեպքերը գտնվում են Համայնքային ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում։ Անչափահասների նման դրսևորումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները համագործակցում են մանկավարժական կոլեկտիվների հետ, սակայն շատ կարևոր է նաև ծնողների և, ընդհանրապես, համայնքի բոլոր անդամների ակտիվ ներգրավվածություն»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունում: