Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարները հայտարարել են, որ Իրանը չպետք է Հորմուզի նեղուցը որպես զենք օգտագործի

Լուրեր

07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
Բոլորը

Իրանը չպետք է Հորմուզի նեղուցը, որը փակել է Մերձավոր Արևելքի պատերազմի սկզբից ի վեր, որպես Պարսից ծոցի երկրներին շանտաժի ենթարկելու միջոց օգտագործի, հայտարարել է Կատարի վարչապետ, ԱԳ նախարար Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին, գրում է Al Arabiya-ն։

Դոհայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, որ մտերիմ դաշնակիցներ են, որոնք դարձել են իրանա-ամերիկյան բանակցությունների հիմնական միջնորդները, ինչպես նաև Պակիստանը։

«Իրանը չպետք է այս նեղուցը օգտագործի որպես զենք՝ Պարսից ծոցի երկրների վրա ճնշում գործադրելու կամ նրանց շանտաժի ենթարկելու համար»,- ասել է կատարցի պաշտոնյան։

Ֆիդանը ևս ասել է, որ նեղուցը չպետք է «օգտագործվի որպես զենք»։

Պարսից ծոցի երկրները պատերազմի ընթացքում կրել են Իրանի հարձակումների հիմնական հարվածը, ընդ որում՝ Թեհրանը թիրախավորել է ոչ միայն ամերիկյան ակտիվները, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները, օդանավակայանները և էներգետիկ օբյեկտները։

Հորմուզի նեղուցի շրջափակումը, որով սովորաբար անցնում է աշխարհի նավթի և բնական գազի մոտ մեկ հինգերորդը, նույնպես դադարեցրել է էներգակիրներով հարուստ Պարսից ծոցի համար կարևոր ծովային արտահանումը՝ լարվածություն ստեղծելով նրանց տնտեսությունների համար։

Ընդգծելով Կատարի աճող դերը խաղաղության բանակցություններում՝ ալ Թանին ասել է, որ վերջին օրերին Միացյալ Նահանգներ կատարած իր այցը նպատակ ուներ ամրապնդել պատերազմը դադարեցնելու միջնորդական ջանքերը։

«Այցը հիմնականում կենտրոնացած էր Պակիստանի դիվանագիտական ​​ջանքերին աջակցելու և այդ ջանքերին դրական արձագանք ապահովելու վրա՝ հնարավորինս արագ լուծման հասնելու համար»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի