Թուրքիան պատրաստվում է նավթի առաջին խմբաքանակը ստանալ ԱՄՆ-ի արտակարգ պահուստներից

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Թուրքիան պատրաստվում է ստանալ հում նավթի առաջին խմբաքանակը ԱՄՆ ռազմավարական նավթային պահուստից,  հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով նավերի հետևման տվյալներին։ Վաշինգտոնն արտակարգ պաշարներ է բաց թողնում՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի հետ կապված խափանումների պատճառով նավթի գների աճը զսպելու համար, գրում է Turkish Minute-ը։

Միացյալ Նահանգները սկսել է նավթի արտահանումը պահուստներից՝ որպես Միջազգային էներգետիկ գործակալության համակարգված ջանքերի մաս՝ կարճաժամկետ մատակարարման խափանումները մեղմելու և համաշխարհային շուկաները կայունացնելու համար։

Հում նավթի գներն առաջին եռամսյակում փետրվարի սկզբի կեսերից 60 դոլարից աճել են՝ մարտին հասնելով մինչև մեկ բարելի համար ավելի քան 100 դոլարի, քանի որ Իրանի կողմից ծովային նավթի արտահանման հիմնական երթուղու՝ Հորմուզի նեղուցի փակումը համաշխարհային էներգետիկ ճգնաժամ է առաջացրել։

ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը մարտին հայտարարեց, որ շարունակում է պաշարներից արտակարգ փոխանակումները, ներառյալ՝ մինչև 30 միլիոն բարել նավթի լրացուցիչ արտանետումը՝ որպես ԱՄՆ-ի կողմից IEA-ի հետ համակարգված 172 միլիոն բարել նավթի ավելի լայն արտանետման մաս։

Reuters-ը հայտնում է, որ հունական դրոշի ներքո նավարկող Aframax North Star լցանավն ապրիլին Թեխաս Սիթիի մոտ գտնվող Բրայան Մաունդ ռազմավարական նավթային պաշարից բեռնել է շուրջ 680,000 բարել նավթ և, ըստ Kpler-ի տվյալների, մայիսի կեսերին կժամանի Թուրքիա։

Երկրորդ լցանավը՝ Հոնկոնգի դրոշի ներքո նավարկող DHT Antelope-ը, ապրիլի վերջին Թեխասի Գալվեսթոն քաղաքի մոտ բեռնել է շուրջ 1,1 միլիոն բարել Bryan Mound Sour նավթ։ Նախատեսվում է, որ ամսվա վերջին այն նույնպես կբեռնաթափվի ԹուրքիայումԼ

ԱՄՆ արտակարգ պահուստային բեռներ արդեն ուղարկվել են նաև Իտալիա և Նիդերլանդներ։

Այս մատակարարումները տեղի են ունենում այն ​​ժամանակ, երբ Եվրոպայում և Ասիայում մատակարարումների պակասը մեծացրել է ամերիկյան նավթի պահանջարկը: ԱՄՆ-ում, որն աշխարհի ամենամեծ նավթարտադրողն է, արտահանման աճ է նկատվել, քանի որ գնորդները փնտրում են այլընտրանքներ համաշխարհային հոսքերի խափանումների ֆոնին։

Նավթով հարուստ Պարսից ծոցը պատերազմի ընթացքում կրել է Իրանի հարձակումների հիմնական հարվածը, Թեհրանը թիրախավորել է ոչ միայն ամերիկյան թիրախները, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի