Ձեր դպրոցին հլը ձեռք չե՞ն տվել, սպասեք, հեսա դրան էլ են հասնելու. Քոչարյանը՝ դպրաբակցուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քարոզարշավի չորրորդ օրը «Հայաստան» դաշինքը Գեղարքունիքի մարզում է։ Քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն ու թիմն առաջինն այցելեցին Դպրաբակ, որտեղ հանդիպեցին գյուղական բնակավայրի բնակիչների հետ՝ քննարկելով նրանց հուզող սոցիալական, տնտեսական և կենցաղային խնդիրները։ Գյուղացիները բարձրաձայնեցին գազիֆիկացման բացակայության, անտառների վերահսկողության խստացման և բնակարանային ծանր պայմանների մասին։

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ «պետական համակարգում տիրող անարդարությանը»։

«Դատախազությունը, Քննչական կոմիտեն և մյուս կառույցները ստանում են աշխատավարձի բարձրացում առանց որևէ ատեստավորման։ Փոխարենը՝ պետությունը ատեստավորում է պահանջում բանակից և ուսուցիչներից։ Այդ մոտեցումը լրիվ փոխելու ենք, դա պետք է վերանայվի»,- հայտարարեց Քոչարյանը։

Բնակիչներն քաղաքական թիմի հետ զրույցում դժգոհություն հայտնեցին, որ հարևան գյուղերում բնական գազ կա, սակայն իրենց մոտ այն դեռևս անհասանելի է։ Բացի այդ, անտառներում ներդրված «էկո-պարեկները» թույլ չեն տալիս մարդկանց վառելափայտ բերել, ինչը ձմռան ամիսներին կանգնեցնում է գյուղացուն փակուղու առաջ։ Քոչարյանը հիշեցրեց, որ իր պաշտոնավարման տարիներին շատ գյուղեր են գազիֆիկացվել, և շեշտեց՝ այս հարցերը ևս պետք է վերանայվեն։

Բնակիչներից մեկը պատմեց, որ սոցիալապես ծանր վիճակում է գտնվում, 16 տարի վարձով է ապրում, սակայն այժմ տանտերը վաճառում է տունը, և ընտանիքը կարող է մնալ «բաց երկնքի տակ»։ Նա նշեց, որ որդին պայմանագրային զինծառայող է, սակայն պետությունից որևէ աջակցություն չեն ստանում. «Պետությունը պետք է իրականացնի սոցիալական շինարարություն։ Իմ պաշտոնավարման տարիներին Գյումրիի և Սպիտակի վերականգնման ժամանակ պետության հաշվին բնակարաններ են կառուցվել քաղաքացիների համար։ Պետական ճիշտ մոտեցման դեպքում հնարավոր է 2-3 տարում լուծել բոլորի բնակարանային հարցը»։

Մանրամասները՝ տեսանյութում։