Մեծ Բրիտանիան ընդլայնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

Լուրեր

04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 16:40
Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցների ցանկում ավելացրել է շուրջ 80 ռուս անհատների և ռուսական կազմակերպությունների, գրում է Meduza-ն։

Ինտերնետի զարգացման ինստիտուտը, «Դիալոգ» ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն Վլադիմիր Տաբակը և կազմակերպության ռազմավարական ուղղությունների բաժնի ղեկավար Տիմոֆեյ Վասիլևը (հայտնի է նաև որպես Տիմոֆեյ Վի), ինչպես նաև Սոցիալական հետազոտությունների փորձագիտական ​​ինստիտուտն այժմ բրիտանական պատժամիջոցների տակ են։

Նշվում է, որ «Դիալոգ» քարոզչական կազմակերպությունը պատասխանատու է ՌԴ ՊՆ հասարակայնության հետ կապերի համար և ստեղծում է կեղծ լուրեր Ուկրաինայի մասին: Ինտերնետի զարգացման ինստիտուտը պատասխանատու է «հայրենասիրական» քարոզչական բովանդակության ստեղծման համար նախատեսված բյուջետային միջոցների բաշխման համար։ ЭИСИ-ն Ռուսաստանի Դաշնության նախագահական վարչակազմի քաղաքական բլոկի «վերլուծական կենտրոնն» է, որը ստեղծվել է 2017 թվականին՝ Սերգեյ Կիրիենկոյի Կրեմլ ժամանելուց հետո:

Պատժամիջոցներ են սահմանվել նաև «Սոցիալական նախագծման գործակալության» աշխատակիցների նկատմամբ, որը մեղադրվում է տարբեր երկրներում ընտրություններին միջամտելու, այդ թվում՝ 2026 թվականի ապրիլին Հունգարիայում  քվեարկության արդյունքի վրա ազդելու փորձի մեջ։

Բրիտանական պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են նաև Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության ղեկավար Գրիգորի Գուրովը,«Յունարմիա» շարժման գլխավոր շտաբի ղեկավար Վլադիսլավ Գոլովինը, Նովոսիբիրսկի մարզի երեխաների իրավունքների հանձնակատար Նադեժդա Բոլտենկոն, Սևաստոպոլի պետական ​​համալսարանը, «Երիտասարդական միջավայրի ուսումնասիրության և ցանցային մոնիթորինգի կենտրոնը»։

Մայիսի 5-ին էլ Լոնդոնը պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի հետ կապված 35 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի