ՔԿԾ պետը հրաման է իջեցնում, որ արգելեն տեր հոր մուտքը քրեակատարողական հիմնարկներ. հայր Ռուբեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 10:18
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
Բոլորը

«Հայաստանի Հանրապետության տարածքում բանտային ոլորտը մնացել է առանց հոգևոր խնամքի»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գարեգին Բ կաթողիկոսի որոշմամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ նշանակված Ռուբեն քահանա Զարգարյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել այն մասին, որ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր:

«ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր։ ՔԿՀ պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը, միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր: Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև ՀՀ զինված ուժերում և կրթական ոլորտում։ Նման գործելակերպը կոպիտ միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին և կազմաքանդում է Եկեղեցու կանոնակարգված ու կազմակերպված հովվական ծառայությունը՝ այն դարձնելով անհատական նախաձեռնություն և վարչական կամայականություն։ Եկեղեցու դեմ շարունակվող այսօրինակ ապօրինի գործողությունները տարակույս չեն թողնում, որ իշխող քաղաքական ուժը հակաեկեղեցականությունը վերածել է պետական քաղաքականության, ինչը կործանարար է, որով և՝ խստագույնս դատապարտելի»,- նշվում էր հաղորդագրության մեջ։

Հայր Ռուբենին խոսքով՝ սա նաև բնութագիր է՝ այսօրվա իշխանությունների և այն պետական կառույցների, որոնք շրջանցելով իրենց տրված լիազորություններն ու պարտականությունները սահմանադրությամբ և օրենքներով, կատարում են հրամաններ.

«Քրեակատարողական ծառայությունը պետական կառույց է, դա ինչ-որ կուսակցության կառույց չէ, դա պետական կառույց է, որտեղ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերջին 12 տարվա ընթացքում գործել է պայմանագրով, դրանից առաջ՝ բանավոր պայմանավորվածությամբ: Ու ի դեպ, ձեզ ասեմ, առանց չափազանցնելու, քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության համար մենք ամբողջությամբ պարտական ենք այսօրվա Ամենայն Հայոց Հայրապետին: Ամբողջությամբ: Անկախանալուց հետո ինքն է ձեռնարկել քահանայի այց՝ նախ Կոշի քրեակատարողական հիմնարկ, ապա նաև մյուս քրեակատարողական հիմնարկները՝ 1993 թվականից սկսած: 2003 թվականին արդեն որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս գրասենյակն է հիմնել ծառայությունը, պաշտոնականացրել է, և դրանից մոտավորապես 10-12 տարի հետո նաև պայմանագիրն է կնքվել: Այսինքն՝ հոգևոր ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում դա մեծագույն նպաստ է նաև պետությանը, հասարակությանը, մեր ժողովրդին: Հիմա ինչ-որ քմահաճույքներով պետական այդ կառույցը մնացել է առանց հոգևոր սպասարկման, հոգևոր խնամքի»։

Մանրամասները՝ տեսանյութում։