ԵՄ-ն նախատեսում է պատժամիջոցների նոր փաթեթում ներառել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին և քահանաների. Politico

Լուրեր

27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Բոլորը

ԵՄ պատժամիջոցների նոր՝ 21-րդ փաթեթում նախատեսվում է ներառել սահմանափակող միջոցներ Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարի՝ պատրիարք Կիրիլի և եկեղեցու քահանաների նկատմամբ, հաղորդում է Politico-ն, գրում է Meduza-ն։

Նախկինում Հունգարիայի կառավարությունը՝ վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, որն ապրիլյան ընտրություններից հետո կորցրեց պաշտոնը, դեմ էր Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներին, նշում է լրատվամիջոցը։

Ըստ Politico-ի՝ քննարկվում են պատժամիջոցներն այն ընկերությունների նկատմամբ, որոնք ներկայում Ռուսաստանի կողմից վերահսկվող Ուկրաինայի տարածքներից հացահատիկի առևտուր են անում։ Նաև նախատեսվում է ընդլայնել պատժամիջոցները ռուսական նավթ տեղափոխող «ստվերային նավատորմի» նկատմամբ։ Politico-ի դիվանագիտական ​​աղբյուրի փոխանցմամբ՝ ԵՄ-ն ցանկանում է վերսկսել քննարկումները նման նավերի սպասարկումը եվրոպական նավահանգիստներում արգելելու վերաբերյալ․ առաջարկ, որը նախկինում արգելափակվել էր Հունաստանի և Մալթայի կողմից։

Բացի այդ, աղբյուրները Politico-ին հայտնել են, որ նախատեսում են պատժամիջոցների ցանկում ավելացնել նոր ռուսական բանկեր և ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։

ԵՄ առաջնորդները, ըստ Politico-ի աղբյուրներից մեկի, կարծում են, որ հիմա ժամանակն է ընդլայնել պատժամիջոցները, քանի որ Ռուսաստանի տնտեսությունը պատերազմի սկսվելուց ի վեր ամենավատ վիճակում է, և Ռուսաստանի վրա ճնշումը պետք է ուժեղացվի։

Politico-ն նշում է, որ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ քննարկումները գտնվում են վաղ փուլում: Միևնույն ժամանակ, նշվում է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը նախատեսում է մայիսի 11-ին հայտարարել նոր պատժամիջոցների մասին այն անձանց նկատմամբ, որոնք, ըստ ԵՄ-ի, ներգրավված են Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաների արտաքսման գործում:

Եվրամիությունն ապրիլի վերջին հաստատեց պատժամիջոցների վերջին՝ 20-րդ փաթեթը։ Սկզբնապես այն նախատեսվում էր ընդունել փետրվարին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խոշոր պատերազմի բռնկման տարելիցին, սակայն Հունգարիան դեմ  էր արտահայտվել դրան՝ պահանջելով նախ վերականգնել մատակարարումները «Դրուժբա» նավթամուղով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի