Իրանի պատերազմը «դեռ չի ավարտվել, ուրանը պետք է դուրս բերվի». Նեթանյահու

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի հարստացված ուրանի պաշարները պետք է «դուրս բերվեն»՝ նախքան Թեհրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմը ավարտված համարելը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում է France 24-ը։

«Ամեն ինչ դեռ չի ավարտվել, քանի որ դեռևս կա միջուկային նյութ՝ հարստացված ուրան, որը պետք է դուրս բերվի Իրանից։ Դեռ կան հարստացման կայաններ, որոնք պետք է ապամոնտաժվեն»,- ասել է Նեթանյահուն ամերիկյան CBS News-ին տված հարցազրույցում։

Նրա պնդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նմանատիպ դիրքորոշում ունի․ «Ես չեմ խոսելու ռազմական միջոցների մասին, այլ նախագահի, այն մասին, թե ինչ է ինձ ասել նախագահ Թրամփը. «Ես ուզում եմ այնտեղ գնալ»»։

Այնուամենայնիվ, Նեթանյահուի հայտարարությունը հակասում էր Թրամփի հրապարակային դիրքորոշմանը։ Նա պնդում է, որ Թեհրանի միջուկային ծրագիրը զսպված է։

Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ռազմական պարտություն է կրել» և պնդել, որ ուրանը կարող է դուրս բերվել, «երբ մենք ցանկանանք»։

«Մենք դա կստանանք որոշ պահի, երբ ցանկանանք։ Մենք կհսկենք այն։ Եթե որևէ մեկը մոտենա այդ վայրին, մենք կիմանանք այդ մասին և կպայթեցնենք նրանց», – ասել է նա հեռուստալրագրող Շարիլ Աթքիսոնի հետ զրույցում։

CBS-ի հարցին՝ ինչպես կարելի է ուրանի պաշարները դուրս բերել Իրանից, Նեթանյահուն պատասխանել է, որ կնախընտրեր համաձայնագիր կնքել. «Կարծում եմ՝ դա կարելի է անել ֆիզիկապես։ Խնդիրը դա չէ։ Եթե համաձայնագիր ունեք, մտնում եք ու դուրս բերում այն, ինչո՞ւ ոչ։ Դա լավագույն ճանապարհն է»։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-Իսրայել հարաբերություններին, Իսրայելը մնում է Ամերիկայի նվիրված դաշնակիցը, սակայն Նեթանյահուն հայտնել է՝ Դոնալդ Թրամփին ասել է, որ ցանկանում է հասնել ամերիկյան ռազմական օգնությունից հրաժարվելուն, որոնք ներկայում կազմում են տարեկան շուրջ 3,8 միլիարդ դոլար։

«Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք հրաժարվենք Պենտագոնի մնացած ռազմական աջակցությունից։ Եկեք սկսենք հիմա և անենք դա հաջորդ տասնամյակի ընթացքում»,- հայտարարել է Նեթանյահուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի