Turkish Airlines-ի ինքնաթիռը Նեպալում վայրէջքի ժամանակ հրդեհվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
Բոլորը

Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի օդանավակայանում «Turkish Airlines» ավիաընկերության ինքնաթիռը, որը տեղափոխում էր 277 ուղևորի և անձնակազմի 11 անդամի, հրդեհվել է։ Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել, գրում է Turkish Minute-ը։

Նեպալի քաղաքացիական ավիացիայի վարչության խոսնակ Գյանենդրա Բհուլի խոսքով՝ Ստամբուլից մեկնած ինքնաթիռը հրդեհվել է վայրէջքի ժամանակ։

«Բոլոր ուղևորներն անվտանգ են, փրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Մենք այժմ հետաքննում ենք վթարը»,- AFP-ին ասել է Բհուլը։

Նա նշել է, որ միջադեպի պատճառով օդանավակայանի միակ թռիչքուղին փակվել է գրեթե երկու ժամով, սակայն հետագայում վերաբացվել է։

Հիմալայան այս երկիրն աշխարհի ամենահեռավոր և դժվարամատչելի թռիչքուղիներից մի քանիսի հայրենիքն է, որոնք շրջապատված են ձյունածածկ գագաթներով և տեղանքով։ Սա մարտահրավեր է ներկայացնում նույնիսկ փորձառու օդաչուների համար։

Ավիավթարների շարքը, ինչպես նաև Եվրամիության կողմից Նեպալի բոլոր ավիաընկերությունները սև ցուցակում ներառելու որոշումը անցյալ տարի կառավարության պաշտոնյաներին դրդել էին հայտարարել նոր ռադարային և եղանակի մոնիթորինգի համակարգեր տեղադրելու ծրագրերի մասին։

2015 թվականին «Turkish Airlines» ընկերության 224 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս էր եկել Կատմանդուի թռիչքուղուց։ Ուղևորները չէին տուժել, սակայն վթարի հետևանքով թռիչքուղին չորս օրով փակվել էր, չեղարկվել էին  բազմաթիվ միջազգային չվերթներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի