Աշխարհում նավթի պակասը հասել է մոտ մեկ միլիարդ բարելի

Լուրեր

17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի հետևանքով վերջին երկու ամիսների ընթացքում համաշխարհային շուկայում ձևավորվել է մոտ 1 միլիարդ բարել նավթի պակաս, կարծում են Saudi Aramco սաուդյան նավթային ընկերությունում։ Այդ մասին կիրակի՝ մայիսի 10-ին, հայտնել է Reuters գործակալությունը։

Ընկերության ղեկավար Ամին Նասերի գնահատմամբ՝ նույնիսկ եթե Հորմուզի նեղուցի շրջափակումը վերացվի և նավթի մատակարարումները վերականգնվեն, շուկայի և հումքի գների կայունացման համար ժամանակ կպահանջվի։ Նասերը նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ազդեցությունից բացի, շուկայի վրա ազդում է նաև ներդրումների բազմամյա պակասը, որը մեծացրել է առանց այդ էլ ցածր համաշխարհային նավթային պաշարների վրա ճնշումը։

Ինչպես գրում է Reuters-ը, 2026 թվականի առաջին եռամսյակում Saudi Aramco-ի զուտ շահույթն աճել է 25%-ով և կազմել 32,5 միլիարդ դոլար։ Ընկերությանը բաժին է ընկնում աշխարհի նավթի պաշարների մոտ 12%-ը։

Հորմուզի նեղուցի շրջափակումը շրջանցելու համար Saudi Aramco-ն օգտագործում է իր նավթամուղը, որը կարող է օրական մինչև 7 միլիոն բարել հում նավթ տեղափոխել Պարսից ծոցի արևելյան ափից դեպի Կարմիր ծով, պատմել է Նասերը։