«Ալիևն ասաց ճշմարտությունը»․ Ֆիցո

Լուրեր

27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Բոլորը

Մայիսի 9-ին Ռուսաստանից վերադառնալիս Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կառավարական ինքնաթիռի բորտից հրապարակված տեսաուղերձում ամփոփել է ընթացիկ ամսում իր այցելությունների արդյունքները դեպի Մոսկվա, Երևան և Բավարիա։

«Երևանում ես ականատես եղա ինքնիշխան արտաքին քաղաքականության մի օրինակին՝ այս անգամ Ադրբեջանի կողմից։ Այդ երկրի նախագահը կտրուկ քննադատեց Եվրոպական խորհրդարանին՝ երկրի դեմ ընդունված տարբեր հայտարարությունների և բանաձևերի համար»,-ասել է Ֆիցոն։

Նրա խոսքով՝ «նախագահ Իլհամ Ալիևն ասել է ճշմարտությունը՝ նշելով, որ Եվրոպական խորհրդարանը պետք է առաջին հերթին զբաղվի եվրոպական խնդիրներով, իսկ դրանք մեզ մոտ ավելի քան բավարար են, և ոչ թե տարածի սուտ տեղեկություններ ու միջամտի այլ երկրների գործերին»։

Հիշեցնենք՝ Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովին մայիսի 4-ին տեսակապով մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ներկայացնելով Բաքվի դիրքորոշումը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, տարածաշրջանային հաղորդակցությունների և եվրոպական կառույցների հետ փոխգործակցության վերաբերյալ։

Ալիևը քննադատել էր Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը։

«Հիմա Եվրոպական խորհրդարանի մասին։ Այս հավաքը խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն խոսում է սաբոտաժի մասին։ 2021 թվականի մայիսից Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 ռեզոլյուցիա, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Պատկերացրեք՝ հինգ տարվա ընթացքում 14 ռեզոլյուցիա։ Սևեռման նման մի բան է։ Վերջինը ընդամենը չորս օր առաջ կանխամտածված կերպով անմիջապես գագաթնաժողովից առաջ։ Այսինքն՝ անդամ պետությունների հիմնարար խնդիրներին անդրադառնալու փոխարեն, ինչպես այլատյացությունը, իսլամոֆոբիան, հակասեմիտիզմը, միգրացիան, մրցունակության բացակայությունը, անտուն մարդկանց խնդիրները, Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ։ Պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ է դրել սեպարատիզմին և պատերազմական հանցագործներին բերել արդարության»,- ասել էր Իլհամ Ալիևը։