Սվետլանա Տիխանովսկայայի Հայաստան այցի ժամանակ Բելառուսի իշխանությունները փորձել են գործի դնել միջազգային հետախուզության մեխանիզմները՝ նրան ձերբակալելու համար

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել մայիսի 4-ին, վտանգի տակ է եղել։ Դեմոկրատ առաջնորդի դիվանագիտական ​​խորհրդական Դենիս Կուչինսկին «Զերկալո»-ին ասել է, որ բելառուսական իշխանությունները փորձել են օգտագործել բյուրոկրատական ​​մեխանիզմներ և միջպետական ​​հետախուզումը՝ ֆորումին նրա մասնակցությունը կանխելու համար։

Դենիս Կուչինսկիի խոսքով՝ պատվիրակությունը սկզբում ծրագրել էր Վարշավայից Հայաստան թռչել շաբաթ՝ մայիսի 2-ին, որպեսզի կիրակի այնտեղ լինի աշխարհի առաջնորդների մեծամասնության հետ միասին։ Սակայն վերջին րոպեին ծրագրերը փոխվել են՝ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի կողմից Անջեյ Պոչոբուտի պարգևատրմանը մասնակցելու հրավերի պատճառով։ Մեկնումը հետաձգվել է մինչև կիրակի երեկոյան։

«Հետ նայելով՝ կարող ենք ասել, որ այս որոշումը մեծապես մեր օգտին էր։ Որովհետև հենց վերջին րոպեին էր, որ Լուկաշենկոյի ռեժիմը սկսեց քայլեր ձեռնարկել։ Այս գործողությունները բացահայտ չէին, այլ նրանց շատ բնորոշ՝ բյուրոկրատական ​​մեխանիզմների և միջպետական հետա​​խուզության չարաշահման միջոցով»,- ասել է Կուչինսկին։

Նրա խոսքով՝ պաշտոնական Մինսկը որոշել է օգտագործել միջպետական ​​հետա​​խուզության մեխանիզմներ՝ Տիխանովսկայային և նրա պատվիրակությանը ձերբակալելու համար: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Կուչինսկին հրաժարվել է բացահայտել հայկական կողմի արձագանքը։

«Մենք ստացանք պետական ամենաբարձր մակարդակով հստակ երաշխիքներ, որ ամեն ինչ կկազմակերպվի պատշաճ կերպով։ Հայերն ամեն ինչ անթերի արեցին՝ արարողակարգային ընդունելությունը, պետական ​​անվտանգությունը և համակարգումը. ամեն ինչ կազմակերպվել էր շատ բարձր մասնագիտական ​​մակարդակով։ Ակնհայտ էր, որ սա երկրի իրական քաղաքական դիրքորոշումն է»,- ընդգծել է Կուչինսկին։

Ըստ նրա՝ թռիչքի ժամանակացույցի փոփոխությունը և Վարշավայում լրացուցիչ օրը Տիխանովսկայայի թիմին ավելի շատ ժամանակ է տվել նախապատրաստվելու համար, ինչը նրանց թույլ է տվել «հանգիստ կրկնակի ստուգել բոլոր մանրամասները, մշակել բոլոր սցենարները, համակարգել բոլոր անվտանգության հարցերը և ապահովել, որ անակնկալներ չլինեն»։

«Հայաստանի դիրքորոշումը շատ սկզբունքային էր։ Նրանք ընդունեցին Սվետլանա Տիխանովսկայային։ Եվ դա շատ ուժեղ ազդանշան էր։ Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ Լուկաշենկոն դեռևս վատ է հասկանում, թե ում հետ գործ ունի։ Նա դեռևս կարծում է, որ Սվետլանային կարող են վախեցնել կամ ստիպել հետ կանգնել որոշակի քայլերից։ Նա հիանալի հասկանում է ռիսկերը, բայց թույլ չի տալիս, որ վախը թելադրի իր որոշումները»,- հայտարարել է Կուչինսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի