Տեղ համայնքն ինչի՞ է միավորվում Գորիսին, ժողովուրդը համաձայն չի․ բնակիչը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Տեղ խոշորացված համայնքի բնակիչների հետ։ Հանդիպման առանցքում համայնքների հետագա խոշորացման և Տեղը Գորիս համայնքին միավորելու հարցն էր։

«Տեղ համայնքը ինչի՞ համար է վերամիավորվում Գորիս համայնքին։ Ժողովուրդը համաձայն չի, ես դրա համար եմ ասում։ Վերջին հինգ տարիների ընթացքում, պարոն վարչապետ, Տեղ համայնքում մի շարք աշխատանքներ են իրականացվել»,- ասաց բնակիչը։

Վարչապետն ընդգծեց, որ խոշորացման հիմնական նպատակը ֆինանսական միջոցների ավելի մեծ գեներացումն ու սուբվենցիոն խոշոր ծրագրերի իրականացումն է։ Նրա խոսքով՝ փոքր համայնքները հաճախ չունեն բավարար բյուջե՝ պետական ծրագրերի համաֆինանսավորմանը մասնակցելու համար։

Որպես հաջողված օրինակ Փաշինյանը մատնանշեց Տավուշի մարզի փորձը, որտեղ համայնքները խոշորացվել են նախկին շրջանների սահմաններով։

Արձագանքելով քաղաքացու այն դիտարկմանը, թե «ժողովուրդը համաձայն չէ խոշորացմանը», վարչապետը նշեց. «Մենք, իհարկե, ըստ Սահմանադրության պետք է խորհրդակցենք մարդկանց հետ, բայց այդ կարծիքը խորհրդատվական բնույթ ունի։ Որոշումը կարող են կայացնել Կառավարությունն ու Ազգային ժողովը։ Ես չեմ ուզում սեթևեթել՝ մենք այդ որոշումն արդեն կայացրել ենք և պետք է գնանք այդ ճանապարհով»։

Մանրամասները՝ տեսանյութում։