Լիբերտադորեսի գավաթի հանդիպումն անկարգությունների պատճառով չեղարկվել է մեկնարկից 3 րոպե անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Կոլումբական «Ինդեպենդյենտե Մեդելինի» ու բրազիլական «Ֆլամենգոյի» միջև ֆուտբոլի Լիբերտադորեսի գավաթի խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպումը չեղարկվել է երկրպագուների անկարգությունների պատճառով, հաղորդում է AP-ն։

Կոլումբիայում նախատեսված խաղից առաջ դաշտի տերերի երկրպագուներն ակումբի ղեկավարության դեմ ուղղված ակցիաներ են արել՝ վառելով ճայթուկներ ու տարբեր իրեր նետելով խաղադաշտ։ Նաև որոշ երկրպագուներ են ներխուժել խաղադաշտ։

Հանդիպումը դադարեցվել է մեկնարկային սուլիչից 3 րոպե անց։ «Ֆլամենգոն» Լիբերտադորեսի գավաթի գործող հաղթողն է։ Չորրորդ տուրից հետո բրազիլական ակումբն ունի 7 միավոր և A խմբի առաջատարն է։ «Ինդեպենդյենտե Մեդելինը» 3 խաղում վաստակել է 4 միավոր։