ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում կայացած գիտաժողովը միավորել է 12 երկրների գիտնականների

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Մաթեմատիկայի ինստիտուտում անցկացված «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովը համախմբել է 12 երկրների մաթեմատիկոսների՝ քննարկելու օպերատորների տեսության, հարմոնիկ անալիզի և դրանց կիրառությունների արդի հարցերը։ Երկօրյա գիտաժողովի արդյունքները կհրապարակվեն «Springer» հրատարակչության «Journal of Mathematical Sciences» ամսագրում։

«Մաթեմատիկայի ինստիտուտում անցկացված «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովը մեկ հարթակում միավորեց 12 երկրների մաթեմատիկոսների՝ քննարկելու օպերատորների տեսության, հարմոնիկ անալիզի և դրանց կիրառությունների արդի հարցերը։ Գիտաժողովը կազմակերպել էին Մաթեմատիկայի ինստիտուտը և ՌԴ Հարավային դաշնային համալսարանը։

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Արամյանը նշեց, որ գիտաժողովը կարևոր հարթակ է մաթեմատիկայի ոլորտում նոր գիտական արդյունքների տարածման տեսանկյունից։ Այն համախմբում է մասնագետների աշխարհի տարբեր երկրներից և ամրապնդում համագործակցությունը։

ՌԴ Հարավային դաշնային համալսարանի Տարածաշրջանային գիտակրթական մաթեմատիկական կենտրոնի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Կարապետյանցը նշեց, որ «OTHA SPRING» միջազգային գիտաժողովի անցկացումը Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել․ այս տարի այն անցկացվեց Մաթեմատիկայի ինստիտուտում 4-րդ անգամ։ Տարեցտարի այն ընդգրկում է ավելի շատ երկրներ և ուղղությունների լայն շրջանակ՝ ձևավորելով լայն միջազգային փորձագիտական համայնք։

Երկօրյա գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան առաջատար գիտնականներ ԱՄՆ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իսրայելից, Իտալիայից, Հայաստանից, Մեքսիկայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆինլանդիայից։ Գիտաժողովի արդյունքները կհրապարակվեն «Springer» հրատարակչության կողմից լույս տեսնող «Journal of Mathematical Sciences» ամսագրում»,- ասված է հաղորդագրությունում։