«Դատի եմ տալու կալուգացի օլիգարխին և մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու»․ Փաշինյանը՝ Կարապետյանին
Քաղաքականություն
07.05.2026 | 15:37Ինձ ցույց տվեցին կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը՝ մի տոննա հալյուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բնականաբար, դատի եմ տալու կալուգացի օլիգարխին և բառիս իրավական իմաստով մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու կալուգացի օլիգարխին։ Կներեք կոշտ բառապաշարիս համար, բայց, ի վերջո, ամեն ինչ չափ ու սահման ունի»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, թե տեղեկություն ունի այն մասին, որ վարչապետը «1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ է ներկրել Չինաստանից և ամեն օր ուտում է»։
Մանրամասները՝ տեսանյութում։