Mercedes CLS-ի 19-ամյա վարորդը երկու ամսով տնային կալանքի տակ կլինի

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել երկու ամիս ժամկետով տնային կալանքը: Այս մասին Factor.am-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Նշենք, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել միանգամից 3 հոդվածով` ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, կասեցված կարգավիճակով մեքենա վարելու և խուլիգանության:

Հավելենք, որ իր մասնակցությամբ վթարն անձամբ նկարահանած Վարդան Մարկոսյանի վարորդական իրավունքը կասեցված է եղել 6 ամսով․ 13 բալը զրոյացվել է բազմաթիվ խախտումների հետևանքով։ Վթարից հետո հրապարակված տեսանյութերում 19-ամյա երիտասարդը նշում է, որ հիպնոսացել է և չի հասկացել, թե ինչ է անում։

«Ուզում եմ իմանաք, որ ինչքան էլ լավ վարորդ լինեք, պետք չի տենց բաներ անեք, որովհետև ամեն ինչ չի ձեր ձեռը, հաստատ մի օր մի բան լինելու ա, ես ուղղակի հիպնոսացա, չհասկացա` ինչ եմ անում»,- պատմել է նա։

Արփի Հակոբյան