Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը «շատ հնարավոր է»

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը վերջին 24 ժամվա ընթացքում «շատ լավ բանակցություններ» է ունեցել Իրանի հետ, սակայն «վերջնաժամկետ չկա», թե երբ է ակնկալվում Թեհրանից պատասխան պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկի վերաբերյալ, գրում է CNN-ը։

«Մենք հիմա լավ դիրքում ենք, և պետք է ստանանք այն, ինչ ուզում ենք։ Եթե դա չանենք, ստիպված կլինենք ևս մեկ մեծ քայլ անել։ Բայց նրանք ուզում են գործարք կնքել։ Շատ հնարավոր է, որ մենք գործարք կկնքենք»,- լրագրողներին ասել է Թրամփը։

Վերջնաժամկետի մասին հարցին ի պատասխան՝ Թրամփը նշել է անորոշ ժամանակացույցի մասի․։ «Դա տեղի կունենա, բայց վերջնաժամկետ չկա»։

Թրամփը նաև պնդել է, թե Իրանը համաձայնել է իր գլխավոր պահանջին՝ չունենալ միջուկային զենք։

«Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և նրանք չեն ունենա։ Նրանք համաձայնել են դրան՝ ի թիվս այլ բաների»,- ասել է ԱՄՆ նախագահը, չնայած դեռևս որևէ ապացույց չկա այն մասին, թե Իրանն ինչի է համաձայնվել կամ ինչի չի համաձայնվել։

Ավելի վաղ Axios-ը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանը և Միացյալ Նահանգները մոտ են «մեկ էջանոց փոխըմբռնման հուշագրի» ստորագրմանը, որը կծառայի որպես կողմերի միջև խաղաղության համաձայնագիր և հետագա բանակցությունների հիմք կդնի։ Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է 30-օրյա բանակցություններ, որոնց ընթացքում կողմերը, ինչպես սպասվում է, կհասնեն լրացուցիչ համաձայնությունների Հորմուզի նեղուցի, Իրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ պատժամիջոցների վերաբերյալ։ Սպիտակ տունն ակնկալում է, որ Իրանը հուշագիրը կստորագրի մինչև այս շաբաթվա վերջ։

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ներկայացված առաջարկը «քննարկվում է», և որ Թեհրանի պատասխանը կհաղորդվի միջնորդ Պակիստանին՝ «տեսակետները վերջնականապես ձևակերպելուց հետո»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի