Կանարյան կղզիներն արգելել է զբոսանավի մուտքը, որի վրա հանտավիրուսի բռնկում է գրանցվել. ուղևորներ են մահացել

Լուրեր

18.08.2026 | 13:14
Նորածնին դրսում թողած անձը դեռ չի հայտնաբերվել․ Ցուցուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:05
Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Կանարյան կղզիների իշխանություններն արգելել են MV Hondius (IMO: 9818709) զբոսանավի մուտքը նավահանգիստ, որի վրա հանտավիրուսի բռնկում է հայտնաբերվել: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է տարածաշրջանային կառավարության ղեկավար Ֆերնանդո Կլավիխոն, գրում է The Insider-ը։

Նա նշել է, որ Կանարյան կղզիների իշխանությունները «բավարար տեղեկատվություն չունեն [նավից եկող վտանգի մասին]՝ հանրությանը հանգստացնելու կամ նրանց անվտանգությունը երաշխավորելու համար»։ Կլավիխոն նաև ասել է, որ խնդրել է շտապ հանդիպում անցկացնել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ՝ հարցը քննարկելու համար։

Ավելի վաղ իսպանական պետական TVE հեռուստաալիքը հաղորդել էր, որ MV Hondius-ը ծրագրում էր կանգ առնել Թեներիֆե կղզում։ Իսպանիայի կառավարությունը նավին թույլատրել էրշ կանգառ կատարել, հաղորդում է Reuters-ը։

Մայիսի 6-ին Հարավաֆրիկյան Հանրապետության առողջապահության նախարարը երկրի խորհրդարանին տեղեկացրել էր, որ MV Hondius նավի երկու ուղևորների մոտ, որոնք ափ էին իջել Հարավաֆրիկյան նավահանգստում, հանտավիրուս է հայտնաբերվել։ ՀԱՀ-ում  անցկացված թեստերը ցույց են տվել, որ հոլանդացի և բրիտանացի քաղաքացիները վարակվել են հանտավիրուսի Անդեսի շտամով։ Կինը կարճ ժամանակ անց մահացել է, իսկ տղամարդը շարունակում է մնալ հիվանդանոցում։

«Սա միակ հայտնի շտամն է, որը փոխանցվում է մարդուց մարդ, սակայն փոխանցումը շատ հազվադեպ է և տեղի է ունենում միայն շատ սերտ շփման միջոցով»,- ասվում է ՀԱՀ-ի առողջապահության նախարարության զեկույցում։

Ավելի վաղ  հաղորդվել էր, որ MV Hondius-ի առնվազն երեք ուղևոր մահացել է։ Առաջին վարակված ուղևորը մահացել է ապրիլի 11-ին։

Հանտավիրուսի մյուս շտամները մարդկանց ամենից հաճախ փոխանցվում են վարակված կրծողների հետ շփման կամ նրանց մեզի, կղանքի կամ թքի միջոցով, սովորաբար՝ օդակաթիլային ճանապարհով։ Հանտավիրուսը կարող է առաջացնել վիրուսային հեմոռագիկ տենդեր, որոնք ուղեկցվում են արյան անոթների վնասմամբ, թունավորմամբ և արյունահոսությամբ։ Հանտավիրուսն ամենից հաճախ վնասում է թոքերը կամ երիկամները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի