Հայաստանը, 2001թ․ անդամակցելով Եվրոպայի խորհրդին, կատարել է քաղաքակրթային ընտրություն. ԱԳ փոխնախարար

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և հիմնական ելույթով հանդես է եկել Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված «Ժողովրդավարության ամրապնդում ընդդեմ ժամանակակից մարտահրավերների» խորագրով բարձրաստիճան հանդիպմանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը, 2001թ․ անդամակցելով Եվրոպայի խորհրդին, կատարել է քաղաքակրթային ընտրություն՝ հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության։

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ստեֆանո Պյեդիմոնտե Բոդինին։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները, մասնավորապես ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, արդարադատության, լավ կառավարման ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերում՝ ընդգծելով, որ դրանց առաջընթացի հիմքում հասարակական պահանջն է։

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԵԽ դերը խաղաղ, արդար և ներառական հասարակությունների կառուցման և ժողովրդավարական անվտանգությանն ուղղված սպառնալիքների հայտնաբերման ու դրանց համարժեք արձագանքի ապահովման գործում։

Բարձրաստիճան հանդիպման շրջանակներում անցկացված պանելային քննարկմանը մասնակցել են Ֆինլանդիայի ԱԳՆ գլխավոր տնօրեն Սարի Ռաուտիոն, ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը, Կիպրոսի «Oxygen for Democracy» կազմակերպության քաղաքական տնօրեն Անգելիկի Կուրին և բելգիական «International Partnership for Human Rights» կազմակերպության ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին։

Բանախոսներն անդրադարձել են ժողովրդավարության պաշտպանության և իրավունքի գերակայության խթանման խնդիրներին՝ ժողովրդավարական պետությունների դեմ ուղղված խառնածին սպառնալիքների ու արտաքին միջամտության ռիսկերի պայմաններում։