«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը կվերակառուցվի

Լուրեր

17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը կվերակառուցվի և ամբողջությամբ կբերվի նախնական տեսքի: Այս մասին հայտարարվեց այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այն քաղաքի ամենահետաքրքիր կառույցներից է եղել, որը քանդման վտանգի տակ էր։

«Այստեղ նաև պետք է դատախազության մեր գործընկերների հետ քննարկում ունենանք, քանի որ կա որոշակի իրավական գործընթաց՝ կապված տարածքների հետ: Մենք գլխավոր դատախազի հետ խոսել ենք այս թեմայի շուրջ և ընդհանուր առմամբ ունենք ըմբռնում՝ որոշակի գլոբալ լուծումներ տալու վերաբերյալ: Քաղաքի համար ամենակարևորն այն է, որ ամառային դահլիճը ամբողջապես վերականգնվի»,- ասաց Ավինյանը։

Նշվեց, որ ապրիլի 30-ին կինոթատրոնի տնօրինությունն արդեն ներկայացրել է էսքիզային նախագիծը։

Նիստի ընթացքում Երևանի քաղաքապետին նաև տեղեկացրին, որ առաջիկայում մայրաքաղաքի մի քանի փողոցներ ևս կզարդարվեն հայկական գորգի էսքիզներով։ Մայրաքաղաքի Աբովյան-Պուշկին փողոցում արդեն պատկերված է 1828 թվականի հայկական գորգի էսքիզ։

Factor.am-ը գրել էր, որ համացացնում տարածված գորգով նկարազարդված անցումներից իրական է միայն Աբովյան-Պուշկին փողոցինը։