Սոցցանցերում տարածվող «գորգե» անցումներից իրական է միայն մեկը

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համացանցում տարածվում են լուսանկարներ, որոնցում երեւում է, որ  Երևանի տարբեր փողոցների հետիոտնային անցումները ներկվել են հայկական գորգերի նախշերով։ Շրջանառվում է չորս լուսանկար, սակայն դրանցից միայն մեկն է իրական, իսկ մնացածը ստեղծված են արհեստական բանականության միջոցով։

Լուսանկարները տարածվում են ֆեյսբուքյան օգտատերերի կողմից, ապա արտատպվում նաև իշխանական կայքերում (medianews, armtimes):

Factor.am-ը կապ է հաստատել  նկարազարդումն իրականացրած Gandz Graffiti ընկերության հետ, որը պարզաբանել է, որ գորգի նախշով փողոցի  նկարազարդում իրականացվել է միայն Աբովյան–Պուշկին խաչմերուկում, և նախաձեռնությունը նախատեսվում է շարունակական դարձնել նաև այլ հատվածներում:

Երեկոյան Երևանում զբոսնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ներկայացրել է հենց այդ հատվածում պատկերված հայկական գորգի նախշը։

ԱԲ-ով ստեղծված լուսանկարներն առաջինը Կամո Թովմասյանն (Kamoblog) է տարածել, ով ավելի ուշ հայտնել է, թե դրանով Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանին ցանկացել է հուշել, որ դրանք ևս իրականություն դառնան:

Այսպիսով, համացանցում տարածվող մյուս լուսանկարներում պատկերված գորգանման անցումները իրական չեն և ստեղծված են արհեստական բանականության միջոցով։

Անի Թամրազյան