Իրանի հետ պատերազմը Միացյալ Նահանգներին արժեցել է գրեթե 50 միլիարդ դոլար. CBS

Լուրեր

24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
Բոլորը

Իրանի պատերազմի իրական գինը ԱՄՆ-ի համար շուրջ 50 միլիարդ դոլար է։ Այս մասին CBS News-ին ասել են ներքին գնահատականներին ծանոթ ամերիկացի պաշտոնյաները, ինչը մոտավորապես կրկնակի գերազանցում է Պենտագոնի կողմից այս շաբաթ Կոնգրեսին ներկայացված հանրային գնահատականը։

Չորեքշաբթի Կապիտոլիումում կայացած լսումների ժամանակ Պենտագոնի պաշտոնյան Պատերազմի նախարարության «Էպիկական ցասում» գործողության արժեքը գնահատել է շուրջ 25 միլիարդ դոլար, սակայն այդ թիվը լիովին հաշվի չի առնում վնասված կամ ոչնչացված սարքավորումները կամ ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին հասցված վնասը։

Մինչ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնն այս շաբաթ հանդես եկան օրենսդիրների առջև՝ պաշտպանելու Պենտագոնի 1,5 տրիլիոն դոլարի բյուջետային հայտը, ներքին գնահատականներին ծանոթ ԱՄՆ պաշտոնյաները ենթադրում են, որ պատերազմի գինը մինչ այժմ մոտ է 50 միլիարդ դոլարին։

Նշվում է, որ մեծ մասը պայմանավորված է օգտագործված և փոխարինման կարիք ունեցող զինամթերքով: Օրինակ, Պենտագոնը կորցրել է 24 MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր՝ բարդ անօդաչուներ, որոնց արժեքը կարող է կազմել 30 միլիոն դոլար կամ ավելի, ինչն ընդգծում է, թե որքան արագ է աճել ֆինանսական վնասը:

CNN-ն առաջինն էր հաղորդել, որ իրական գնահատականը մոտ է 40-50 միլիարդ դոլարին։

Չորեքշաբթի Դելավերից դեմոկրատ սենատոր Քրիս Քունսը կասկած էր հայտնել, որ պատերազմը մինչ այժմ արժեցել է ընդամենը 25 միլիարդ դոլար.

«Ես անկեղծորեն վստահ եմ, որ դա ցածր ցուցանիշ է»,- ասել է  նա՝ ենթադրություն հայտնելով, որ այդ թիվը չի ներառում զորքերի տեղակայման և այլ ծախսեր։

Այս շաբաթ Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ էլ Քալիֆորնիայից դեմոկրատ ներկայացուցիչ Ռո Խաննան Հեգսեթին հարցրել է, թե որքան կարժենա պատերազմն ամերիկացիներին՝ բարձր գների պատճառով։ Հեգսեթն ուղղակիորեն չէր պատասխանել։

«Ես պարզապես կհարցնեի, թե ինչ է արժենում իրանական միջուկային ռումբը», – ասել էր նախարարը՝ մեղադրելով Խաննային «ներքին հարցերը խաղարկելու» մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի