ԵՄ-ին անդամակցությունն արագացնելու՝ Ուկրաինայի պահանջները լարվածություն են առաջացնում եվրոպացի գործընկերների հետ հարաբերություններում. FT

Լուրեր

17.08.2026 | 12:26
Բրյուսովի համալսարանին հանձնված գույքի ապօրինի օտարման գործով 3 անձի վարույթն ուղարկվել է դատախազին
17.08.2026 | 12:21
ՔՊ-ում բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:18
ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների հարցն են քննարկում // Թավրիզ-Երևան չվերթները կվերականգնվեն․ ԼՈՒՐԵՐ
17.08.2026 | 12:12
«Պիտի աշխատենք մեր գյորա էդ օրինակները բերենք, որ հետո առողջական խնդիրներ չունենանք»․ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:06
Այնքան նայեցիք անդունդին, որ անդունդն էլ նայեց ձեզ․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:05
Նաիր Թիկնիզյանը ժամանել է Աթենք և բուժզննում կանցնի «Օլիմպիակոսում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:54
Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.08.2026 | 11:50
ՊՍԺ-ն պարտվել է Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:40
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով նավ է վնասվել. 4 մարդ վիրավորվել է
17.08.2026 | 11:31
ՊԵԿ-ը բացահայտել է 3.4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության սխեմա
17.08.2026 | 11:22
«102-րդ բազայի վրա ավել փող եք գրել, հետո ասում եք՝ խի ա ՌԴ-ի հետ հարաբերությունները վատ»․ Ալեքսանյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:13
ԵՄ-ն նախատեսում է ՌԴ-ի դեմ ամենածավալուն պատժամիջոցների փաթեթը մշակել․ Կալլաս
17.08.2026 | 11:05
Բանավոր հրահանգ էիք տվել, որ 56 հազար բնակչություն ունեցող համայնքը հոսանքազրկեն․ Գարիկ Սարգսյանը՝ Դավիթ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 10:54
Թրամփի բանագնացը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ
17.08.2026 | 10:46
Թավրիզ–Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն
Բոլորը

Ուկրաինայի կառավարությունն ակտիվորեն պահանջում է արագացված անդամակցություն Եվրամիությանը, ինչը սրում է լարվածությունը եվրոպացի գործընկերների հետ հարաբերություններում։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով բանակցություններին ներգրավված յոթ աղբյուրների, գրում է Current time-ը։

Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ բանակցություններում ուկրաինացի պաշտոնյաները պնդում են ինտեգրման արագ հաստատման հարցում և քննադատում Եվրահանձնաժողովին՝ Միության ընդլայնման նկատմամբ նրա մոտեցման համար։ Կիևը պնդում է, որ Եվրամիությունը ոչ պակաս հետաքրքրված է Ուկրաինայով, քան Ուկրաինան՝ անդամակցությամբ։

Եվրոպացի դիվանագետները, իրենց հերթին, նշում են, որ նման հռետորաբանությունը բարդացնում է բանակցությունները և անտեսում գործող ընթացակարգերը։

«Անդամակցությունը նվեր չէ։ Հնարավոր է՝ Կիևում որոշակի թյուրըմբռնում կա այս հարցում»,- ասել է աղբյուրներից մեկը։

Ըստ FT-ի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիվանագետներին հանձնարարել է չքննարկել ԵՄ-ի հետ մերձեցման այլընտրանքային ձևաչափերը և պնդել բացառապես լիիրավ անդամակցության հարցում։

Եվրոպացի դիվանագետները գնահատում են, որ նույնիսկ արագացված ընթացակարգերի դեպքում Ուկրաինայի անդամակցության գործընթացը կարող է տևել առնվազն տասը տարի։ Կիպրոսում կայացած ԵՄ գագաթնաժողովում, որին հրավիրված էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մի քանի առաջնորդներ փորձել են նվազեցնել Կիևի սպասումները։

«Դա այնքան էլ հեշտ չի լինի, որքան նա կարծում է»,- ասել է աղբյուրներից մեկը։

FT-ի աղբյուրները նաև նշել են Ուկրաինայում բարեփոխումների դանդաղումը, մասնավորապես, օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև եվրոպական շուկային ինտեգրվելու համար անհրաժեշտ օրենսդրության ընդունման ուշացումները։

Եվրամիությունն Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ շնորհել է 2022 թվականին՝ ռուսական հարձակումից հետո, իսկ անդամակցության բանակցությունները սկսել 2024 թվականին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շեշտել է ԵՄ-ին Կիևի անդամակցության կարևորությունը, սակայն նշել է, որ ընդլայնման գործընթացը հիմնված է մի շարք չափանիշների կատարման վրա և չի ենթադրում «կարճ ճանապարհներ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի