Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և տասնյակ մարդկանց ձերբակալել մայիսմեկյան հավաքների ընթացքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 11:50
ՊՍԺ-ն պարտվել է Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:40
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով նավ է վնասվել. 4 մարդ վիրավորվել է
17.08.2026 | 11:31
ՊԵԿ-ը բացահայտել է 3.4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության սխեմա
17.08.2026 | 11:22
«102-րդ բազայի վրա ավել փող եք գրել, հետո ասում եք՝ խի ա ՌԴ-ի հետ հարաբերությունները վատ»․ Ալեքսանյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:13
ԵՄ-ն նախատեսում է ՌԴ-ի դեմ ամենածավալուն պատժամիջոցների փաթեթը մշակել․ Կալլաս
17.08.2026 | 11:05
Բանավոր հրահանգ էիք տվել, որ 56 հազար բնակչություն ունեցող համայնքը հոսանքազրկեն․ Գարիկ Սարգսյանը՝ Դավիթ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 10:54
Թրամփի բանագնացը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ
17.08.2026 | 10:46
Թավրիզ–Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն
17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և տասնյակ մարդկանց ձերբակալել, որոնք մայիսմեկյան ցույցերի են դուրս եկել, այն բանից հետո, երբ իշխանությունները փակել էին քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակը, գրում է Turkish MInute։

Ոստիկանությունը թիրախավորել է քաղաքի եվրոպական կողմում գտնվող երկու խմբերի, երբ նրանք հայտարարել են երթով Թաքսիմ հասնելու մասին, որը նախկինում հակակառավարական բողոքի ցույցերի վայր էր և աշխատավորական խմբերի խորհրդանշական հավաքատեղի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են առնվազն 57 ձերբակալվածի մասին։

Մայիսի 1-ին, որը նշվում է որպես Աշխատավորների միջազգային օր, ամեն տարի Թուրքիայում մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայվում, և իշխանությունները շրջափակում են Ստամբուլի կենտրոնի մեծ մասը Թաքսիմ հրապարակի շուրջը։

Անցյալ տարի ցույցերը տեղափոխվել էին  քաղաքի ասիական կողմ՝ Քադըքյոյ շրջան, ավելի քան 400 մարդ ձերբակալվել էր։

Ոստիկանները, որոնցից շատերը զինված են եղել հատուկ միջոցներով, մետաղական պատնեշները փակել են Ստամբուլի կենտրոնական թաղամասերի մուտքը։ Մեջիդիյեքյոյ շրջանում ոստիկանությունը նաև արցունքաբեր գազ է կիրառել ամբոխի դեմ։

Արհմիությունները և քաղաքացիական հասարակության խմբերը կոչ էին արել մայիսի 1-ին ցույցեր անցկացնել՝ «Հաց։ Խաղաղություն։ Ազատություն» կարգախոսով։

Այս շաբաթվա սկզբին թուրքական իշխանությունները 62 մարդու ձերբակալման և խուզարկության օրդերներ էին տվել՝ նշելով, որ նրանցից 46-ը, այդ թվում՝ լրագրողներ, արհմիությունների անդամներ և ընդդիմադիր գործիչներ, «հավանաբար կարող էին հարձակումներ իրականացնել»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի