Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարը նշանակում է՝ «պատերազմն ավարտել է»

Լուրեր

02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
02.07.2026 | 12:25
Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 մլն եվրո՝ օգնելու բազմազանեցնել առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:18
«Բարև ձեզ, ինչի՞ եք եկել», «Ո՞վ եք Դուք, որ ասեք՝ ինչի եք եկել»․ բանավեճ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:16
ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամության կարգավիճակ չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ ԵՄ-ն կկիրառի այս գործիքը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ ապրիլի սկզբից գործող հրադադարը նշանակում է, որ Իրանի հետ պատերազմն արդեն ավարտվել է, և դա համապատասխանում է Կոնգրեսի կողմից հաստատման առաջիկա վերջնաժամկետին, գրում է DW-ն։

1973 թվականի Պատերազմական լիազորությունների բանաձևի համաձայն՝ նախագահը կարող է ռազմական գործողություններ սկսել 60 օր՝ նախքան ռազմական գործողությունների դադարեցումը կամ Կոնգրեսից թույլտվություն ստանալը։ Իրանի հետ պատերազմը սկսվել է ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածներով փետրվարի 28-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես Կոնգրեսին տեղեկացրել է հակամարտության մասին 48 ժամ անց, ինչը նշանակում է, որ 60-օրյա ժամկետը լրանում է մայիսի 1-ին։ Բանաձևը նաև թույլ է տալիս 30-օրյա երկարաձգում։

Սպիտալ տան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, որը խոսել է անանունության պայմանով, ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև կրակի փոխանակում չի եղել երեք շաբաթ առաջ սկսված հրադադարից ի վեր։

«Պատերազմական լիազորությունների բանաձևի նպատակների համար փետրվարի 28-ին՝ շաբաթ օրը սկսված ռազմական գործողությունները դադարեցվել են»,- հավելել է պաշտոնյան, ինչը նշանակում է, որ Թրամփը պարտավոր չի լինի Կոնգրեսի հաստատումը խնդրել։

Հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Սենատում լսումների ժամանակ հայտարարել էր, որ վարչակազմի «ըմբռնմամբ»՝ հրադադարը դադարեցրել է 60-օրյա հաշվարկը։ Դեմոկրատները վիճարկել են այդ մեկնաբանությունը՝ ասելով, որ նման դադարի համար իրավական հիմքեր չկան։

Ավելի վաղ վերլուծաբանները հայտարարել էին, թե ակնկալում են, որ Թրամփը կա՛մ կխախտի վերջնաժամկետը, կա՛մ կտեղեկացնի Կոնգրեսին, որ ցանկանում է 30-օրյա երկարաձգում։

Թեհրանի հետ հրադադարը մեծ մասամբ պահպանվում է, չնայած Իրանը շարունակում է արդյունավետորեն փակել Հորմուզի նեղուցը, իսկ ԱՄՆ ռազմածովային ուժերը շարունակում են շրջափակել իրանական նավահանգիստները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի